copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:07 07-02-2022

Քաղաքական գործիչ Իլյա Յաշինը ՌԴ նախագահից պահանջել է պաշտոնանկ անել Ռամզան Կադիրովին

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլյա Յաշինը կոչ է արել պաշտոնանկ անել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին։ Նա նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված համապատասխան պահանջով միջնորդագիր է տեղադրել Change.org կայքում։ Այս լուրը հրապարակելու պահին նա հավաքել էր ավելի քան 22 հազար ձայն։

«Շատ կարևոր է, որ դու հասկանաս, Ռամզան. չնայած քո ամբողջ բրուտալային կերպարին, Ռուսաստանում կան բավականաչափ մարդիկ, ովքեր քեզանից չեն վախենում»,- հայտարարել է Յաշինը YouTube-ում հրապարակված տեսանյութում:

Քաղաքական գործիչը հիշեցրել է Չեչնիայի ղեկավարի հրապարակային սպառնալիքները լրագրողների և իրավապաշտպանների հասցեին, Կադիրովի «անձնական բանակի» գոյությունը, նրան քննադատողների սպանությունները, ինչպես նաև Կրեմլի անգործությունը այս կապակցությամբ։

«Երբ վարձու մարդասպանը սպանում է քո հերթական ընդդիմախոսին, դու ասում ես, որ դու դրա հետ կապ չունես, որ դա ամբողջ ժողովուրդն է, որը վիրավորվել է քեզ համար: Բայց ճշմարտությունն այն է, որ չեչեններն ու կադիրովականները բոլորովին տարբեր հասկացություններ են: Չեչենները հպարտ, ազատ ժողովուրդ են, ովքեր արժանի են հարգանքի, իսկ կադիրովականները խմբավորում են, որ գրավել է իշխանությունը Չեչնիայի Հանրապետությունում»,- դիմել է Յաշինը Չեչնիայի ղեկավարին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի