copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:11 05-02-2022

ԱՄՆ-ը պետք է չեղարկի բոլոր պատժամիջոցները՝ խաղաղ ատոմի վերաբերյալ բացառությունները բավարար չեն. Իրանի ԱԳՆ

Թեհրանը Վաշինգտոնից սպասում է բոլոր պատժամիջոցների չեղարկում, քանի որ սահմանափակումների ռեժիմից ամերիկյան կողմից տրամադրված բացառությունները, որ վերաբերում են խաղաղ ատոմի տիրապետմանը, բավարար չեն։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։

«Մենք լսել ենք միջուկային ոլորտում սահմանափակումների մասնակի չեղարկման մասին, բայց բոլորը հասկանում են, որ դա բավարար չէ,- նրա խոսքերը մեջբերել է Jamaran գործակալությունը։- Այն, ինչ պետք է անի ԱՄՆ-ը, դա բոլոր պատժամիջոցների չեղարկումն է»։

Ուրբաթ օրը ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան աշխատակիցը հաղորդել է, որ ԱՄՆ վարչակազմը որոշել է վերադարձնել նախկինում գործող բացառությունները պատժամիջոցների ռեժիմից, որոնք Իրանին թույլ էին տալիս ատոմի խաղաղ տիրապետման ոլորտում օգնություն ստանալ այլ երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից: Գերատեսչության աշխատակիցը նշել է, որ «դա զիջում չէ Իրանին»։

Ամենից շատ դիտված

23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ
13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
10:00 Աննա Հակոբյանը նոր ոստիկանություն է ստեղծում
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
15:40 Փաշինյանին հաջողվեց նոր Սահմանադրություն ընդունելու համար պահանջվող «ԱՅՈ» քվեարկողների քանակը նվազեցնել մոտ 18%-ով. Արամ Քոչարյան
23:42 Ներկայացուցիչների պալատը կքննարկի Հեգսեթի հրաժարականը պահանջող բանաձևը