copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:59 05-02-2022

Ուկրաինան Ադրբեջանին առաջարկել է իր գազային պահեստարանները

Ուկրաինան Ադրբեջանին առաջարկել է օգտագործել իր ստորգետնյա գազային պահեստարանները։ Այս մասին հայտարարել է երկրի էներգետիկայի փոխնախարար Յարոսլավ Դեմչենկովը։ Նա ընդգծել է, որ այդ պահեստարանների օգտագործումը, ինչպես նաև Հարավային գազային միջանցքը կօժանդակեն Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը։

Ուկրաինացի պաշտոնյան ընդգծել է, որ Անդրբալկանյան խողովակաշարի բազայի վրա ռևերսները և Ուկրաինայում հսկայական ստորգետնյա գազային պահեստարանների օգտագործումը կարող են նպաստել Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումների ավելացմանը։

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովն իր հերթին նշել է, որ Հարավային գազային միջանցքը տարանցման արտոնություններ է խոստանում մեծ թվով երկրների համար։ Ակնկալվում է, որ միջանցքի ամբողջ երկայնքով կկարգավորվի բազմակողմ համագործակցությունը։ Դրա համար անհրաժեշտ է նոր պայմանագրերի կնքում, ներդրումների ներգրավում, գազի արդյունահանման ավելացում։

Ամենից շատ դիտված

23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ
13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
10:00 Աննա Հակոբյանը նոր ոստիկանություն է ստեղծում
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
15:40 Փաշինյանին հաջողվեց նոր Սահմանադրություն ընդունելու համար պահանջվող «ԱՅՈ» քվեարկողների քանակը նվազեցնել մոտ 18%-ով. Արամ Քոչարյան
23:42 Ներկայացուցիչների պալատը կքննարկի Հեգսեթի հրաժարականը պահանջող բանաձևը