Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:16 31-01-2022

Ջոնսոնը հրաժարվում է հրաժարական տալ՝ արգելափակման ընթացքում կազմակերպված խնջույթի մասին զեկույցի պատճառով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ներողություն է խնդրել Դաունինգ Սթրիթի՝ արգելափակման ժամանակ խնջույքների ներքին հետաքննության հրապարակումից հետո:

Ելույթ ունենալով խորհրդարանում՝ Ջոնսոնը լիովին համաձայնել է հետաքննության ընդհանուր բացահայտումների հետ։ Իսկ վարչապետն ասել է, որ տեղյակ է այն զայրույթից, որ մարդիկ զգում են կատարվածի հետ կապված։

Վարչապետի խոսքով՝ միայն ներողություն խնդրելը բավարար չէ։ Կառավարության ղեկավարը պետք է «իրեն նայի հայելու մեջ և դասեր քաղի»։ Սակայն նա հրաժարվել է հրաժարական տալ։

«Ես մի քանի անգամ ներողություն եմ խնդրել, բայց պետք է ասեմ, որ նախքան շտապ եզրակացություններ անելը պետք է սպասել ոստիկանության հետաքննության արդյունքներին», - ասել է Ջոնսոնը։

Երկուշաբթի օրը՝ հունվարի 31-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատակազմը զեկույց է հրապարակել ներքին աուդիտի արդյունքների մասին, որն անցկացրել է ավագ պետական ​​ծառայող Սյու Գրեյը։ Հետաքննությունը հաղորդել է, որ Դաունինգ Սթրիթի որոշ հավաքույթներ խախտել են կորոնավիրուսային արգելափակման կանոնները:

Ավելի վաղ Ջոնսոնը նաև հրաժարվել էր հրաժարական տալ։ Նա նշել է, որ աշխատում է երկրի տնտեսական զարգացման խթանման և COVID-19-ի դեմ պատվաստումների արշավի վրա, մինչդեռ հակառակորդները կոչ էին անում արգելափակել:

Ամենից շատ դիտված

17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
19:28 Opta-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը
13:17 Ուկրաինան Խերսոնում հարված է հասցրել ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս
11:33 Սպանվել է Ուկրաինայի ԳՇ գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾ
10:18 TikTok-ում 12 միլիոն դիտում հավաքած տեսանյութից հետո ՌԴ-ում ձերբակալվել է Պուտինին սպառնացող նախկին զինծառայողը
17:13 Կիևը պարտվում է, այդ պատճառով անցել է բացահայտ ահաբեկչական գործողությունների Արևմուտքի աջակցությամբ. Պուտին
18:13 Ռուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր Նովակ
10:10 Ռուսաստանը պետք է առաջինը քայլ կատարի դեպի խաղաղություն. Զելենսկին առաջարկ է փոխանցել Պուտինին