copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 22:32 28-07-2022

Ջոնսոնը հայտարարել է, որ իրոք հրաժարական է տալիս


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հաստատել է իր հրաժարականը։ Այս մասին նա հայտարարել է Բիրմինգհեմում՝ բիզնես ֆորումի ժամանակ ելույթ ունենալիս։

Ինչպես նշել է Ջոնսոնը, չնայած Պահպանողական կուսակցությունում՝ իր պաշտոնը պահպանելու միջնորդություններին և կառավարության ղեկավարի պաշտոնը լքելու իր չցանկանալու մասին մամուլի հրապարակումներին, նա լքում է պաշտոնը։ Վարչապետն ընդգծել է, որ երկիրը մոտեցել է «մեծ քաղաքական էստաֆետի» նոր փուլին։

Ջոնսոնը նաև ասել է, որ «էստաֆետը» ստանձնած անձը կշարունակի քաղաքական կուրսը, որը վարել է Մեծ Բրիտանիան իր վարչապետության ընթացքում։

Ջոնսոնի հրաժարականի մասին հայտարարվել է 2022 թվականի հուլիսի 7-ին։ Վարչապետը չկարողացավ իր դիրքն այն բանից հետո, երբ իրար հետևից բրիտանական կառավարության նախարարները սկսեցին լքել իրենց պաշտոնները՝ դժգոհ նրա քաղաքականությունից։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից