copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:47 28-01-2022

Մամիջանյանը ոչ միայն սխալ չի արել, այլև միանգամայն ճիշտ է արել՝ այդ «30 արծաթադրամին» դեմ քվեարկելով․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նիկոլականները, նրանց արբանյակները և «տեղական փարիսեցիները» մի մեծ արշավ են սկսել ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանի դեմ՝ ԵԽԽՎ-ում «հայանպաստ» որակված մի բանաձևին դեմ քվեարկելու համար։

Բանաձևը այն մասին էր, թե, мол, ի՜նչ ժողովրդավարական երկիր է Հայաստանը։ Այդ խայտառակ բանաձևը ու Հայաստանում առկա «իրավական բեսպրեձելի» վերաբերյալ եվրոպացիների լռությունը, իմ կարծիքով, այն «30 արծաթադրամն» է, որ Եվրոպական փարիսեցիները վճարում են քպ-ին՝ Հայաստանի ազգային շահերից հրաժարվելու, ոսոխի հակահայ թեզերը հաստատելու, անպատվաբեր խաղաղություն մուրալու համար։

Ուստի Մամիջանյանը ոչ միայն սխալ չի արել, այլև միանգամայն ճիշտ է արել՝ այդ «30 արծաթադրամին» դեմ քվեարկելով։

Հ․Գ. Այս հարցով բոլոր փարիսեցիներին ֆրենդլիստիցս ուղարկելու եմ «Կուզկայի ծնողի մոտ»։ Մեկ առ մեկ։ Ամոթ ձեզ բոլորիդ»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը