Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 13:12 16-06-2022

Մենք նման հարց չենք քննարկում, որովհետև այդ մանդատները ճիշտ օրերին և ճիշտ պահերին անհրաժեշտ են լինելու․ Սաղաթելյան

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «Դիմադրության» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը, պատասխանելով oragir.news-ի այն հարցին, թե ինքը հաշվի առե՞լ է շարժման բացասական հետևանքները, կարծիքներ կան, որ այս շարժումը ավելի շատ բացասական ազդեցություն է ունենում, որովհետև այսպես պարտվում են հանրային դժգոհությունները, և վերջնական տապալումից հետո Նիկոլ Փաշինյանը ինչ ուզի, կարող է անել, ասաց․ «Այս ամբողջ ընթացքում հազար տիպի խոսակցություններ և քննարկումներ կան, բայց այն, որ այս մեկ ու կես ամսվա ընթացքում շարժումը ունեցել է հստակ ձեռքբերումներ, դա որևէ մեկը կասկածի տակ չի դնում, և հանրային քննարկման մեջ այս իմաստով բանավեճ չկա։ Վտանգ կա, որ հաջողության կարող է չհասնե՞նք․ դա կախված է մեզանից։ Այս շարժման պարտությունը մեր ժողովրդի պարտությունն է։ Ընդ որում, ասեմ, որ այս շարժման գաղափարախոսությունը իշխանափոխությամբ չի ավարտվում, ավելին՝ իշխանափոխությունից հետո սա դառնալու է հաջորդ իշխանության գաղափարական դրույթներից մեկը, քանի որ այս շարժման նպատակն է կանխել Արցախի հայաթափումը, Հայաստանի թրքացումը, Հայաստանի ինքնիշխանության սպառնացող վտանգները։ Սա մի օրակարգ է, որ իշխանափոխությունից հետո ևս պետք է իրականացվի։ Անհնար է, որ այս շարժումը չհաջողի, դուք մի պահ պատկերացրեք, որ այն ամենը, ինչ կար ու կա այս մեկուկես ամսվա ընթացքում, չլինեն, դա հայ ժողովրդի վերջնական կործանման արդյունքն էր լինելու։ Հիմա բոլոր հիմքերը կան, իրավիճակ է փոխվել, պետք է սա զարգացնել և իրավիճակը տանել հաջողության։ Ի՞նչ է պետք սրա համար․ յուրաքանչյուրը իր վերջնական ջանքը պետք է դնի այս գործի մեջ։ Պատերի տակ բամբասելու, սրա-նրա թիկունքում աշխատանքներ անելու փոխարեն՝ ամեն մեկը մինչև վերջ պետք է իր կարողությունները դնի այս պայքարի հաջողման համար, մենք էլ պարտավոր ենք։ Մենք հավատում ենք այս հաջողությանը և ամեն ինչ անելու ենք այդ պայքարի հաջողելու համար»։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք քննարկվել է մանդատները վայր դնելու, քաղաքական ճգնաժամը էլ ավելի չլարելու հարցը, Սաղաթելյանն ասաց. «Մենք նման հարց չենք քննարկում, որովհետև այդ մանդատները ճիշտ օրերին և ճիշտ պահերին անհրաժեշտ են լինելու այս պայքարում հաջողության հասնելու համար, որովհետև վերջին հաշվով այդ փոփոխությունը տեղի է ունենալու խորհրդարանում, և այդ մանդատները այդ օրը այդ ժամին անհրաժեշտ են լինելու»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան