copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 12:32 08-06-2025

Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի երեկվա հանդիպումը պատմական էր։

Տեր Պետրոսյանն, ինչպես միշտ, իր պատկառելի, ծանրակշիռ ներկայությունը ցույց տվեց՝ լրացնելով այն պետական վակուումը, որն առաջացել է Նիկոլ Փաշինյանի գյադայապետության կործանարար քաղաքականության հետևանքով:

Լևոն Տեր-Պետրոսյանը, Հիմնադիր նախագահի վեհությամբ, ցուցադրեց Երրորդ հանրապետության անվերապահ աջակցությունը Եկեղեցուն ու Վեհափառ Հայրապետին, Հայաստանի սահմանադրականությունը՝ լուսանցքում թողնելով պետականության արմատները կրծող պատուհաս իշխանությանը, որն արդեն վաղուց նույնացած է Ալիևի կամակատարի նվաստացուցիչ կարգավիճակի հետ:

Հենց սրա համար են Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի գռեհիկ վայրահաչոցները Առաջին նախագահի դեմ:
Մի առիթով, Նիկոլ Փաշինյանը դիպուկ է նկատել, թե «Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»:

Էս մի հարցում լուզերի հետ միանգամայն համաձայն եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս և ոչ միայն նա, այլ նաև հայոց պատմությունն արձանագրելու են՝ Նիկոլ Փաշինյանը ազգակործան պատուհաս է»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում