copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:46 25-01-2022

Բժիշկները պարզել են, որ Pfizer-ի պատվաստանյութը եռապատկում է սրտի հյուսվածքների բորբոքման հավանականությունը

Բժիշկների միջազգային թիմը պարզել է, որ Pfizer-ի պատվաստանյութը մոտավորապես եռապատկում է սրտի հյուսվածքների բորբոքման տարբեր ձևերի զարգացման հավանականությունը, սակայն այդ կողմնակի ազդեցությունները չափազանց հազվադեպ են ի հայտ գալիս: Գիտնականների եզրակացությունները բերված են Annals of Internal Medicine-ում հրապարակված հոդվածում:

«Հոնկոնգի բնակիչները, որոնք Pfizer-ի պատվաստանյութի մեկ կամ երկու դեղաչափ են ստացել, մոտ 3 անգամ ավելի շատ են են կարդիտի՝ սրտի հյուսվածքների բորբոքման տարբեր ձևերի զոհ դարձել, քան վերահսկվող խմբի մարդիկ: Այն բնորոշ չէ CoronaVac-ով պատվաստվածներին»,- գրում են հետազոտողները։

Այս տարվա գարնանը իսրայելցի բժիշկները պարզել էին, որ Pfizer-ի և Moderna-ի կորոնավիրուսի դեմ RNA պատվաստանյութերը չափազանց հազվադեպ սրտամկանի միոկարդիտ են առաջացնում՝ սրտի մկանների բորբոքային հիվանդություն, որի բարդությունները կարող են հանգեցնել սրտի անբավարարության կամ սրտի հանկարծակի կանգի։ Ավելի ուշ գիտնականները պարզել են, որ պատվաստումներից հետո ավելի հաճախ միոկարդիտ է զարգանում երեխաների և դեռահասների շրջանում:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում