Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:39 24-01-2022

Արթուր Ղազինյանն Արմեն Սարգսյանի հրաժարականը չի կապում լիազորությունների խնդրի հետ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնից հրաժարական տալու որոշումը կապում է արտաքին քաղաքական գործընթացների և իշխանական ներքին վերադասավորումների ծրագրերի հետ։ Լրագրողների հետ ճեպազրույցում Ղազինյանը նշեց, որ Արմեն Սարգսյանի հրաժարականը շատ լուրջ իրադարձություն է Հայաստանի թե՛ ներքին, թե՛ արտաքին կյանքում։

«Խոսքը պետության գլխի մասին է, և պետության գլխի հրաժարականը պետք է լուրջ ազդակ լինի բոլորին և՛ ներսում, և՛ դրսում։ Բոլորը պետք է ընդունեն որպես իրադրության փոփոխության փաստ և ներքին ու արտաքին քաղաքականությունը հարմարեցնեն այս նոր իրավիճակին։ Նախագահի հրաժարականի տեքստում գրված այն հիմնավորումները, որ Հանրապետության նախագահը չունի բավարար լիազորություններ զսպելու, հակակշռելու և սահմանադրության երաշխավորի իր գործառույթը կատարելու համար՝ իհարկե, այդպես չէ: Դա հատկապես պարզ դարձավ մեկ ու կես տարվա ընթացքում, երբ Հանրապետության նախագահը ուներ բազմաթիվ հնարավորություններ թույլ չտալու սահմանադրության, օրենքների կոպիտ խախտումներ, վարչապետի որոշումները կարող էր ուղարկել Սահմանադրական դատարան»,- ասաց Ղազինյանը։

Պատգամավորի խոսքով՝ հատկապես դա վերաբերվում էր սահմանադրության վիճահարույց փոփոխությանը, որով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը և մի քանի անդամներ զրկվեցին իրենց պաշտոններից։

«Վստահեցնում եմ, որ եթե նախագահը այդ հարցով դիմեր Սահմանադրական դատարան, ապա այսօր ունենալու ենք բոլորովին այլ իրավիճակ սահմանադրական արդարադատության իրականացման ոլորտում»,- եզրափակեց Ղազինյանը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը