copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:25 22-01-2022

«Խաղաղության դարաշրջանի» անապագա քարոզչությունը․ Պետրոս Մակեյան

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«2019թ-ի դեկտեմբերին երկու վերլուծական հոդվածներ էի ուղարկել «Հայկական Ժամանակ» օրաթերթին՝ հրապարակելու, որոնք հրաժարվեցին, և հրապարակվեց «Հրապարակ»-ում, որտեղ մասնավորապես անդրադարձել էի կոռուպցիոն համակարգի շարունակվող գործունեությանը և ահազանգել էի իշխանություններին, որտեղ ներկայացրել էի պատմականորեն մեզ բաժին ընկած աշխարհաքաղաքական դիրքի վտանգավորությունը, առավել ևս, պատերազմի սպառնալիքի մեջ գտնվող պետությանը կիսատ-պռատ ցուցադրական մոտեցումներով բավարարել հարիր չէ, ավելին՝ պետք է ցուցաբերել համապատասխան լրջություն, զսպվածություն, կառավարման համակարգը կոռուպցիայից, ճոխությունից ի սպառ ազատելու և անցնել երկաթյա կարգապահական համակարգի։

Հ․Գ․ Ահազանգը ոչ միայն չլսեցին, նույնիսկ աղետալի պարտությունից հետո հետևություն չարեցին և շարունակում են նույն ազգակործան գործելաոճով՝ հիմա արդեն «խաղաղության դարաշրջանի» անապագա քարոզչությամբ»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել