Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:18 24-01-2022

Հակառակորդն այսօր իրեն որպես հարևան չի դրսևորում. Օհանյանը` խաղաղության դարաշրջանի մասին

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ Հայաստանն այսօր գտնվում է բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում և երկրի շուրջ զարգացումները տանում են նրան, որ պարտվող իշխանության պայմաններում անհաջողությունների շարանը շարունակվում է։

«Անհաջողությունները եղել են մինչև պատերազմը, եղել են պատերազմի ժամանակ։ Պատերազմից հետո դրանք արտահայտվել են նաև մեր սահմաններում, և հիմա առանց որևիցե նորմալ խաղաղության պայմանների, Հայաստանի իշխանություններին տանում են խաղաղության դարաշրջանի Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Բարդ իրավիճակում ենք գտնվում»,- նշեց Օհանյանը։

«Հայաստան» խմբակցության ղեկավարի կարծիքով, հակառակորդը այսօր իրեն չի դրսևորում որպես հարևան, որը ձգտում է խաղաղ պայմաններում ապրել Հայաստանի հետ։

Նրա խոսքով` ներկայում հակառակ պատկերն է` թուրք–ադրբեջանական հռետորաբանությունը, գործողությունները և սադրանքները խոսում են այն մասին, որ նրանք շարունակում են ճնշման տակ պահել Հայաստանի Հանրապետությանը և երկրի իշխանություններին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան