copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:09 21-01-2022

Գաբրիելյանը Մանուկյանին հորդորեց բերել պաշտոնյաների մեծ ունեցվածքի աղբյուրները պարզելուն ուղղված նախագիծ

ՀՀ ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանին հորդորեց մշակել նախագիծ, որը օրինակ 1991 թվականից սկսած պետական պաշտոններ զբաղեցնող անձանց կպարտավորեցնի հրապարակային ապացուցել, թե որտեղից իրենց մեծ գումարներ: Գաբրիելյանն այս մասին ասաց ԱԺ ամբիոնից իր ելույթում:

Անդրադառնալով Արեգնազ Մանուկյանի ելույթին, որում պատգամավորը հարց էր բարձրացրել մի պաշտոնյայի գումարների մասին՝ հետաքրքրվեց, թե որտեղից նրան այդքան գումար։ Գաբրիելյանն ասաց, որ իրեն ևս դա հետաքրքիր է: «Կարծում եմ՝ Ձեր ելույթի այդ հատվածը մեր հասարակության շատ ավելի մեծ խմբի շատ ավելի շատ է հետաքրքրում, քան ձեր ելույթի մյուս հատվածները: Դուք օրենսդիր իշխանություն եք, դուք ունեք նույն իրավունքներն ու լիազորությունները, ինչ ես: Ես Ձեզ առաջարկում եմ պարզապես՝ բերեք օրենսդրական նախաձեռնություն, ես էլ միանամ, և օրինակ 1991 թվականի սկսած բոլոր պետական պաշտոններ զբաղեցնող անձանց այս օրենքով պարտավորեցնենք հրապարակային ապացուցելու, թե որտեղից նրանց այդքան գումարներ»,- ասաց պատգամավորը:

Նա վստահեցրեց, որ ինքը շատ ավելի շատ այդ քարոզը կտանի, իր խմբակցությանը կփորձի համոզել, որ դա լավ նախագիծ է, պետք է ընդունել: Նա հորդորեց Մանուկյանին բերել այդ նախագիծը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից