copy image url
Խոսք 4 տարի առաջ - 15:45 21-01-2022

Նիկոլն ավելի բռնապետ է, քան նախկինները. Շահեն Հարությունյան

«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ղեկավար Շահեն Հարությունյանը Ոստիկանություն է հրավիրվել, որի մասին նա տեղեկացրել էր ֆեյսբուքյան իր էջում։ Թե ինչի՞ համար է հրավիրվել Ոստիկանություն ու արդյոք դա խոսքի ազատության իրավունքի սահմանափակո՞ւմ է, թեմայի շուրջ Oragir.news-ը զրուցեց Շահեն Հարությունյանի հետ.

«Պարզվում է, որ կապիտուլյանտ, ազգակործան պատուհաս Նիկոլ Փաշինյանը վիրավորվել է ինձնից, քանի որ իրեն մեղադրել եմ ազգակործան լինելու և հայրենիքի դավաճանություններ իրականացնելու մեջ: ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության նախաձեռնությամբ, նյութեր են նախապատրաստվում՝ իմ նկատմամբ քրեական գործ հարուցելու համար։

Ահա, թե ինչ է լինում, երբ երկիրը վստահվում է մի աթոռապաշտ դավաճանի, ով խայտառակ կապիտուլյացիայի է ենթարկում պետությունը, և այդքանից հետո կրկին վերարտադրվում է՝ ստանձնելով երկրի ղեկավարումը:

Այն հարցին, թե արդյոք կարո՞ղ են իրեն այդպես լռեցնել՝ ասաց, որ ոչ, քանի որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ նման քրեական գործերով հաստատ իրեն չեն կարող լռեցնել:

«14 տարեկանից լինելով քաղաքական պայքարի մեջ բազմաթիվ անգամներ եմ ենթարկվել քաղաքական մոտիվներով քրեական հետապնդումների, և, հատկանշականն այն է, որ որոշ անգամներ Ն. Փաշինյանն անձամբ է ոստիկանության բաժանմունքում տեսել, թե ինչպիսի քամահրական դիրքորոշումներ եմ ունենում ինձ ուղղված սպառնալիքների նկատմամբ, նա ամեն անգամ ապացուցում է, որ շատ ավելի բռնակալ է, քան նախկինները։ Այս դեպքից հետո ոչինչ իմ կյանքում չեն փոխվել, շարունակելու եմ նույն ձևով պայքարել։

Ինչպես հիմա, այդպես էլ դատարանում վերահաստատելու եմ իմ քաղաքական դիրքորոշումներն ու գնահատականները՝ Նիկոլ Փաշինյան ազգակործան պատուհասի և նրա կատարած հայրենիքի դավաճանությունների մասին»,- նշեց Հարությունյանը:

Oragir.news-ը կապ հաստատեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ՝ հասկանալու, թե արդյոք դա քաղաքական հետապնդում չէ՞։

Ռուբեն Մելիքյանի դիտարկմամբ՝ վաղ թե ուշ միջազգային կառույցները այս իրավիճակին արձագանքելու են, քանի որ գործերի ծավալը մեծ է․ երեկ «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը ևս հրավիրվել էր իրավապահների կողմից, ընդ որում, քաղաքական գնահատական տալու համար, քանի որ գրառել էր այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ազգակործան քաղաքականություն է վարում։

«Սա եվրոպական հայտարարված արժեքների ոչ թե կարմիր, այլ ուլտրակարմիր գծերի հատում է»,- շեշտեց Ռուբեն Մելիքյանը, իսկ այդ ազգակործան պատուհաս բառը նաև բազմաթիվ անգամներ օգտագործել է առաջին նախագահը։ Այս առիթով քաղաքական կուսակցության ղեկավարին հրավիրել են ոստիկանություն, ու դա հստակ մարդու իրավունքների ոտնահարում ու սահմանափակում է, դա նաև հոգեբանական իրավիճակ է ստեղծում։

Այս խայտառակությունը մեր երկիր է ներմուծվել այն մարդու կողմից, ով հավանաբար դառնալու է ՄԻՊ-ի թեկնածու։ Դա իրավապաշտպանների համար լուրջ մտահոգության առիթ է, նրանք գրառումների համար հետապնդումների են ենթարկվում ու տարվում են ոստիկանական բաժանմունքներ։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը