Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:02 24-06-2024

Փաշինյանը վտանգ է մեր պետության, սպառնալիք՝ մեր անկախության համար․ Շահեն Հարությունյան

«Կառչած մնալով աթոռին՝ մի կողմից վտանգում է մեր պետությունը, մյուս կողմից ավելի է ապացուցում այն թեզը, որ Նիկոլ Փաշինյանը դավաճանություն է իրականացրել սկզբից, ընթացքում և մինչև վերջ շարունակում է իրականացնել»․

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում նման տեսակետ հայտնեց «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանի մասին գաղափարախոսությանը՝ Հարությունյանն ասաց․ «Իրական Հայաստանի մասին Նիկոլ Փաշինյանը ընդանրապես խոսելու իրավունք չունի։ Յուրաքանչյուր իրավիճակում ամբողջ պատասխանատվությունը, մեղավորությունը գտնվում է իշխանությունների ձեռքում կամ տիրապետության ներքո։ Իշխանությունները և, մասնավորապես՝ պետության էլիտաներն են կրթում, դաստիարակում իրենց ժողովուրդներին։ Ինչպիսի արժեքներ դավանում է իշխանությունը, այդպիսի արժեքներ էլ պետք է դավանի ժողովուրդը»։

Հարությունյանը կարծիք հայտնեց, որ այս ազգակործան իշխանությունները պետք է վայրկյան առաջ հեռանան, որ չհասցնեն հայրենիքը վերջնականապես կործանել։ Ըստ նրա՝ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը սատարում է յուրաքանչյուր շարժում, որը միտված է դավաճանին հեռացնելուն։

«Զարմանալի է և ինչ-որ տեղ ցավալի, որ նման կապիտուլյացիոն պարտություն բերած, երկիրը քաոսային իրավիճակի հանգեցրած ղեկավարին և իր թիմին ժողովուրդը հնարավորություն տվեց վերընտրվել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել

Ձեզ գուցե հետաքրքրի