copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:15 21-01-2022

Պետք է ապահովել հեռուստաալիքների անկախությունը, բայց պետությունը պետք է դնի որոշ արգելքներ․ Գեղամ Նազարյան

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը կարևորում է հեռուստաալիքների անկախությունը, սակայն, միևնույն ժամանակ, կարծում է, որ պետությունը պետք է որոշակի արգելքներ դնի, օրինակ, ցածրակարգ սերիալների ցուցադրման առումով:

Նազարյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրության հարցի քննարկմանը:

Պատգամավորը նախ նշեց՝ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, որի անդամներին պետք է ընտրի ԱԺ-ն, իրականում այն գործառույթները չունի, որոնց մասին թեկնածուներին հարցրել են նախորդ օրը և հիմա: «Այսինքն՝ այդ հանձնաժողովի անդամները ոչ կարող են հեռուստաալիքների քաղաքականություն մշակել, ոչ կարող են սերիալներ արգելել, ոչ կարող են ռաբիս երաժշտությունն արգելել, ոչ կարող են պարտադրել դասական երաժշտություն: Այն մարդիկ, որոնց մենք ընտրում ենք, իրականում անգամ կես տոկոս ազդեցություն չեն կարող ունենալ»,- ասաց պատգամավորը:

Ըստ նրա՝ դա մի կողմից շատ լավ է, բայց մյուս կողմից կան խնդիրներ, որոնց ուղղությամբ հասարակությունը պահանջում է լուծում: Նա հարց բարձրացրեց՝ կարո՞ղ է եթեր ստացած ռադիոալիքը, հեռուստաալիքը հեռարձակել ինչ երգ ուզի, ինչ ցածրակարգ սերիալ ուզի:

«Կոչ եմ անում մտածենք այն մասին, որ եթերը լինի ոչ ռաբիս, լինի ոչ բռնության քարոզով և չլինեն հայ կնոջը ծեծվող կին ներկայացնող սերիալներ, հայ ամուսնուն անընդհատ կնոջը ծեծող ամուսին ներկայացնող սերիալներ: Իրականում, մենք այդպիսին չենք, ես գիտեմ, որ այդպիսին չենք, բայց սերիալները, որ ուսումնասիրում ես, հասկանում ես, որ հայ կինը միայն ծեծվելու համար է, հայ տղամարդն էլ՝ կնոջը ծեծելու և սիրուհիներ պահելու»,- ասաց Նազարյանը:

Բայց, նրա խոսքով, ՀՌՀ անդամի թեկնածուներն այս հարցում որևէ դերակատարում չեն կարող ունենալ ընտրվելու դեպքում: «Պետք է ապահովել հեռուստաալիքների լիակատար անկախությունն ու ազատությունը, բայց միևնույն ժամանակ պետությունը պետք է որոշակի արգելքներ դնի՝ ոչ թե լուրերի թողարկումների հետ կապված, այլ խոսքս մշակութային հատվածի մասին է, քանի որ մշակույթը դաստիարակում է մարդուն: Այն մարդուն, որը 3 տարեկան է և, օրինակ, տատիկի կողքին նստած իր կամքից անկախ սերիալ դիտում և դաստիարակվում այդ սերիալով»,- ասաց պատգամավորը:

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին