copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:56 18-01-2022

Արաբական կոալիցիան հայտարարել է Եմենը ռմբակոծելու մասին

Արաբական կոալիցիան, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, որոշել է ավիահարվածներ հասցնել Եմենի մայրաքաղաք Սանային։ Sky News Arabia հեռուստաալիքի փոխանցմամբ, այս որոշումն ընդունվել է ի պատասխան «Անսար Ալլահ» հութիական շարժման կողմից Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքին հասցված հարվածների։

Արաբական կոալիցիայի ռազմական ղեկավարությունը նախատեսվող հարվածներն անվանել է «պատասխան սպառնալիքին և ռազմական անհրաժեշտություն»։ Ենթադրվում է, որ ռմբակոծության թիրախներ կդառնան «ահաբեկիչների առաջնորդները»։

«Կոալիցիայի ռազմական ավիացիան գործողություն է իրականացնում Սանայի երկնքում... Մենք կոչ ենք անում քաղաքի խաղաղ բնակիչներին հեռու մնալ հութիների ռազմական օբյեկտներից՝ իրենց անվտանգության համար»,- կոալիցիայի հայտարարությունը մեջբերում է հեռուստաալիքը:

Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները խնդրել են ԱՄՆ-ին ահաբեկիչների ցուցակում կրկին ներառել եմենական «Անսար Ալլահ» շարժումը։ Գրեթե մեկ տարի առաջ Ջո Բայդենի վարչակազմը կազմակերպությունը հանել էր օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկից։

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին հութիները անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակում են իրականացրել ԱՄԷ-ի վրա։ Թիրախը եղել է Ազգային նավթային ընկերության ենթակառուցվածքը։ Ենթադրվում է, որ օգտագործվել են կամիկաձե անօդաչու սարքեր։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում