copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:43 12-01-2022

Չինական ընկերությունը աշխատակիցներին 14 հազար դոլար կվճարի երրորդ երեխայի ծննդյան համար

Dabeinong Technology Group չինական ընտանի կենդանիների սնունդ արտադրող ընկերությունը որոշել է իր աշխատակիցներին 14000 դոլար նպաստ վճարել՝ երրորդ երեխայի ծննդյան համար, հաղորդում է «Itsai Global» տեղեկատվական ռեսուրսը։

Dabeinong Technology Group-ն իր աշխատակիցներին կվճարի 4.7 հազար դոլար՝ առաջին երեխայի, 9.4 հազար դոլար՝ երկրորդի և 14 հազար դոլար՝ երրորդ երեխայի ծննդյան համար։ Նպաստները սկսել են վճարվել հունվարի 1-ից։

Ընկերությունը նաև օրենքով սահմանված եռամսյա դեկրետային արձակուրդից բացի երեխայի խնամքի համար լրացուցիչ արձակուրդ է առաջարկում:

Dabeinong Technology Group-ն ավելի քան 20 հազար աշխատակից ունի։

Ընդգծվում է, որ ընկերության ղեկավարության այս որոշումը կապված է Չինաստանի իշխանությունների՝ երկրում ծնելիությունը խթանելու ջանքերի հետ։

1970-ականների կեսերից ՉԺՀ-ն ծնելիության սահմանափակման կոշտ քաղաքականություն է վարել. ընտանիքներին թույլատրվում էր միայն մեկ երեխա ունենալ: 2020թ.-ի վերջին երկրում գրանցվել է 10.035 միլիոն նորածին, որը ամենացածր ցուցանիշն է 1949թ.-ին ՉԺՀ-ի հիմնադրումից ի վեր։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի