copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:05 27-04-2022

Անօդաչու թռչող սարքեր արտադրող չինական ընկերությունը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում և Ուկրաինայում

Չինական DJI Technology Co Ltd ընկերությունը, որը մասնագիտացած է անօդաչու սարքերի արտադրության մեջ, հայտարարել է Ռուսաստանում և Ուկրաինայում գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին։
Սա առաջին չինական խոշոր ընկերությունն է, որն ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո որոշել է դադարեցնել իր ապրանքների վաճառքը Ռուսաստանում։ Թեև բազմաթիվ արևմտյան ընկերություններ լքել են Ռուսաստանը՝ ի նշան ՌԴ ագրեսիայի դեմ բողոքի, չինական ընկերությունները մինչ այժմ չէին շտապում լքել ռուսայանուկան՝ հետևելով Չինաստանի իշխանությունների օրինակին, որոնք ձեռնպահ են մնում Մոսկվային ուղղակիորեն քննադատելուց:
Միաժամանակ ուկրաինական կողմն աշխարհում ԱԹՍ-ների խոշորագույն արտադրողին մեղադրում է Ռուսաստանին մեղսակցության մեջ, որը չինական արտադրության անօդաչու սարքերն օգտագործում է ռազմական նպատակներով հետախուզություն իրականացնելու համար։
Ընկերությունը խոստովանել է, որ ցանցում տեսանյութեր կան, որոնցից կարելի է եզրակացնել, որ ռուսաստանցի զինվորականներն օգտվում են DJI-ի արտադրանքից։ Ընկերության ներկայացուցիչն ասել է, որ վաճառքից հետո իրենք չեն կարող վերահսկել իրենց արտադրանքի կիրառումը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը