copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:08 11-01-2022

«Վերահսկելու համար բավարար մեխանիզմներ չկան». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանափակվում, իսկ որոշ դեպքերում բացառվում է ՀՀ տարածքում գործարքների դիմաց կանխիկ ձևով վճարումը: Մասնավորապես, այս տարվա հունվարի 1-ից 300 հազար դրամը գերազանցող գործարքներն իրականացվելու են անկանխիկ եղանակով։ Խոսքը թե՛ բիզնես, թե՛ ֆիզիկական անձանց կողմից իրականացվող գործարքների մասին է։

Անդրադառնալով փոփոխություններին՝ տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Փաստի» հետ զրույցում նախ նշեց, որ դեռ 2020-ից փուլ առ փուլ առանձին ոլորտներ ներառվեցին անկանխիկ գործարքների թվում։

2022-ի հունվարի 1-ից, տնտեսագետի խոսքով, կարելի է ասել, անկանխիկ գործարքների անցումն ամփոփվեց հիմնական ոլորտների համար։ «Այսինքն, այս գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար 2-3 տարի ունեինք։ Այդ 2-3 տարվա ընթացքում մեր ֆինանսական հատվածը բավականին զարգացել է և բավականին արդյունավետ լուծումներ է գտել։ Մենք ունենք բազմաթիվ հնարավորություններ ու մեխանիզմներ, որոնք կարող են թույլ տալ առանց լրացուցիչ ծախսերի անկանխիկ վճարումներ իրականացնել։ Սակայն ցավով պետք է արձանագրել, որ այս 2 տարվա ընթացքում պետությունը՝ ի դեմս Կենտրոնական բանկի, կառավարության կամ ՊԵԿ-ի, բավարար քայլեր չի ձեռնարկել հանրությանը պատշաճ իրազեկելու ուղղությամբ։ Այսինքն, երբ հանրությանն արգելում ես կանխիկ գործարքներ կատարել, դրան զուգահեռ պետք է ցույց տաս այն հնարավորությունները, որոնցով նա կարող է իրականացնել անկանխիկ գործարքները։ Այդ տեղեկատվությունը հանրությանը բավարար կերպով չի փոխանցվել։ Անորոշության հիմնական պատճառը սահմանափակ տեղեկատվությունն է»,-ասաց մեր զրուցակիցը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը