copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:29 04-01-2022

Միջուկային զինանոցը պետք է կրճատել. Չինաստանը ՌԴ-ին և ԱՄՆ-ին առաջարկել է նոր պայմանագիր

Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ որոշումը՝ երկարաձգել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիրը, կարևոր, բայց դեռևս անբավարար քայլ է։

Չինաստանը նշել է, որ այս երկու երկրներին է պատկանում, ինչպես նախկինում, աշխարհի միջուկային զենքի ավելի քան 90%-ը։ Չինաստանի ԱԳՆ-ի կարծիքով՝ Մոսկվան և Վաշինգտոնը պետք է կրճատեն իրենց զինանոցը։ Չինաստանը նաև կոչ է արել «միջուկային հնգյակի» մյուս անդամներին (Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ և Ֆրանսիա) քննարկել ոչ միայն միջուկային զենքը, այլև համաշխարհային անվտանգության այլ հրատապ հարցեր։ Օրինակ՝ գործողությունները տիեզերքում:

Չինաստանը ողջունում է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի երկարաձգումը և Միացյալ Նահանգների նոր դիրքորոշումը, որը դեմ էր պայմանագրին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, ճեպազրույցում ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման հարցերով դեպարտամենտի տնօրեն Ֆու Ցունը։

Դիվանագետը հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պետք է շարունակեն կրճատել իրենց միջուկային զինանոցները։ Ավելին, Մոսկվան և Վաշինգտոնը պետք է իրավաբանորեն ամրագրեն, որ պարտավորվում են ոչ միայն նվազեցնել, այլև անդառնալիորեն ոչնչացնել նման զենքերը։

Ֆու Ցունը հստակեցրել է, որ եթե Ռուսաստանն ու ԱՄՆ-ն իրենց միջուկային զինանոցը կրճատեն՝ հասցնելով չինականի մակարդակին, Պեկինը ուրախ կլինի միանալ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրին։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը