copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:22 31-12-2021

Վստահ եմ՝ կան մարդիկ, որ ունակ են 2023 թվականը դարձնել առանց Նիկոլ Նոր տարի

Այստեղ չկա որևէ իրավունք, չկա արդարություն, չկա օրենքի գերակայություն, կա անհնազանդներին պատժելու և դրա միջոցով մնացածին վախեցնելու ստոր, թուրքաբարո գործելաոճ, որը չի անցնելու։ Այս մասին Գլխավոր դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին առաջադրված մեղադրանքին։

Նա նշեց, որ Աշոտ Մինասյանը մենակ չէ, իր հետ ազատազրկված են Առուշ Առուշանյանը, Մամիկոն Ասլանյանը, Գառնիկ Իսագուլյանը, Արամ Մկրտչյանը, Նարեկ Մանթաշյանը և էլի բազմաթիվ մարդիկ։

«Ազգս «բլինչիկ» է պատրաստում և տոլմա է փաթաթում, բայց վստահ եմ, որ կան մարդիկ, որ դրան զուգահեռ ունակ են 2023 թվականը դարձնել առանց Նիկոլ Նոր տարի։ Նախորդ տարի կոսրված տարի է և մեր ազգի պատմության ամենաամոթալի տարիներից մեկն է, բայց վստահ եմ՝ 2023 թվականը այդպիսին չի լինելու»,- ասաց նա։

Արմեն Աշոտյանը նշեց, որ 2022 թվականը վերջին շանսն է լինելու մեր պետականությունը փրկելու, արժանապատվության փշուրները հավաքելու, համաշխարհային քարտեզում դիրքավորվելու համար։ «Եթե 2022 թվականն էլ տանուլ տվեցինք, ապա ուրեմն մենք որևէ շանս չունենք որպես պետություն, ազգ։ 2022 թվականը ճակատամարտային տարի է և բարոյական հաղթանակները հաշվի չեն առնվելու, պետք է իրական հաղթանակ»,–ասաց նա։

ՀՀԿ փոխնախագահը նաև ասաց, թե վստահ է, որ իշխանափոխություն Հայաստանում լինելու է փողոցի միջոցով։

Նշենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով դադարեցվել է Աշոտ Մինասյանի նկատմամբ վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից զենք և ռազմամթերք պահելու ծանր հանցագործությունների մասով իրականացվող քրեական հետապնդումը։ Այժմ Աշոտ Մինասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (միջին ծանրության հանցանք, առավելագույնը մինչև 3 տարի ազատազրկում)։ Մեղադրանքը վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 13-ին Սիսիան քաղաքում զենք-ռազմամթերքի հայտնաբերմանը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին