copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:34 16-03-2024

Փաշինյանին չի հաջողվում ՔՊ-ն դարձնել եվրոպական կուսակցություններից որևէ մեկի անդամ դարձնել. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին այդպես էլ չի հաջողվում ՔՊ-ն դարձնել եվրոպական ազդեցիկ կուսակցությունների ընտանիքներից որեւէ մեկի անդամ։ Արդեն քանի շաբաթ է՝ ՔՊ-ում քննարկում են եւ չեն կարողանում վերջնական որոշման հանգել՝ ում հասցեագրել հայտը, որ չմերժվեն։

Տեղեկություններ կան, որ երկար բանակցել են՝ ԵԺԿ-ին (Եվրոպական ժողովրդական կուսակցություն) անդամակցելու համար, սակայն՝ ապարդյուն։

Դեռ շաբաթներ առաջ ՔՊ-ական մեր աղբյուրներն ասում էին, որ կարծես որոշում ունեն եւ անդամակցության հայտ են ներկայացնելու լիբերալ-դեմոկրատների՝ ALDE ալյանսին, որին Հայաստանից անդամակցում են ՀԱԿ-ն ու ԼՀԿ-ն։ Սակայն նախօրեին ՔՊ կուսակցական հավաքին կրկին քննարկել են այդ հարցը, թե որ միավորմանը ՔՊ-ն պետք է հայտ ներկայացնի, ուղիղ չեն ասել, բայց ներկաներից շատերը գլխի են ընկել, որ ԱԼԴԵ-ում էլ ՔՊ-ին չեն սպասում։

Երեկվա քննարկման ժամանակ շատերն առաջարկել են անդամագրվել սոցիալիստներին։ «Իզմ»-եր չունեցող կուսակցության համար ի՞նչ տարբերություն, թե որ ընտանիքին կամ թեւին կհարի։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում