copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:58 28-12-2021

Ֆրանսիայում բժիշկը խստորեն պատժվել է քովիդ-վկայագրերը կեղծելու համար

Ֆրանսիայի Օվերն-Ռոնա-Ալպեր շրջանում բժիշկը տուգանվել է 40 հազար եվրոյով և ժամանակավորապես զրկվել մասնագիտությամբ աշխատելու հնարավորությունից՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման կեղծ վկայագրեր տրամադրելու համար։ Այս մասին հաղորդում է Le Figaro-ն՝ հղում անելով տեղի դատախազության հայտարարությանը։

Բժիշկը մեղադրվում է իր որդու հետ պատվաստումների 35 վկայագիր անվճար կեղծելու մեջ։ Նա, լինելով կենսաթոշակառու, պաշտոն է զբաղեցրել տարեցների տանը։ Երբ ապօրինությունը բացահայտվել է, նա խոստովանել է, որ իսկապես օգնել է մի շարք մարդկանց կեղծ վկայագրեր ստանալ՝ օգտագործելով համակարգ մուտքի հասանելիությունը։ Բժիշկը պատվաստման վկայագրեր է կեղծել նաև իր ու իր որդու համար: Հարցաքննության ժամանակ նա իր արարքը հիմնավորել է պատվաստանյութերի նկատմամբ անվստահությամբ։

Տղամարդը դատապարտվել է 6 ամսվա պայմանական ազատազրկման, 40 հազար եվրո տուգանքի, նաև զրկվել է 5 տարի որպես բժիշկ աշխատելու իրավունքից։

Որդին, որն օգնել է շահագրգիռ անձանց կապվել հոր հետ և դիմել այդ հարցով, տուգանվել է 3000 եվրոյով, որից 1500-ը՝ պայմանական:

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի