copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:23 26-12-2021

«Մեր արժանապատվության վերականգնումը նորից սկսելու ենք Արցախից»․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մեր արժանապատվության վերականգնումը նորից սկսելու ենք Արցախից

Հենց հիմա, այս պահին Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկում է վաղվա արտահերթ նստաշրջանին ընդունվելիք հայտարարությունը։

Թեման՝ Նիկոլ Փաշինյանի ուրբաթօրյա մեդիա-հայտնությունն էր ու արված մի քանի վտանգավոր հայտարարությունները։

Այս պահին Արցախի խորհրդարանի բոլոր հինգ խմբակցությունները միասնական են և եթե մինչև վաղը երևանյան պրեսսինգներ չլինեն, ընդունվելիք հայտարարությունը լինելու է բոլոր հինգ խմբակցությունների, այսինքն՝ Արցախի խորհրդարանի անունից։

Իր հայտնի ասուլիսում, որի իրական շահառուն արտաքին լսարանն էր ու առաջին հերթին թուրք-ադրբեջանական հանրույթը, Նիկոլը մի շնչով կասկածի տակ դրեց արցախյան ազատագրական շարժումը, Արցախի ինքնորոշման հանրաքվեն, բանակցային ողջ գործընթացն ու ամենակարևորը՝ Արցախի հայկականությունը։

Ես համաձայն եմ Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի հետ, ով շատ լեգիտիմ հարց է տալիս՝ 1988-ից հետո եղե՞լ է արդյոք որևէ ադրբեջանցի պաշտոնյա, ով այդքան համարձակություն կունենար իր ազգային լսարանի առջև խոսել հայերի, էլ չեմ ասում՝ իրենց օրինական իրավունքների համար պայքարող Արցախի ժողովրդի իրավունքների մասին։

Չէ, Աշոտ Ղուլյան ջան, չի եղել և չի լինի երբեք։

Իսկ ինչո՞ւ Հայաստանում դա հնարավոր եղավ։

Տարաբերակ Ա՝ որովհետև կա այդ ամենը հանդուրժող, կուլ տվող, մարսող 680 հազար քաղաքացի, և կա այդ ամենի վրա թքած ունեցող ու լուռ 800 հազար քաղաքացի։

Տաբերակ Բ՝ ինչը վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է համաշխարհային- փորձագիտական ուղեղային կենտրոններում՝ մենք պետականություն ունենալու արժանի չենք, պետականություն պահելու ռեսուրս չունենք և ուրեմն՝ ամեն ինչ ճիշտ է։

Ու եթե վաղը Արցախի խորհրդարանի որևէ քաղաքական ուժ հրաժարվի իր անհամաձայնությունը հայտնել Արցախի հայկականությունը, Արցախի ապագան կասկածի տակ դնող թեզերին, ուրեմն ճիշտ կլինի թե՛ տարբերակ Ա-ն, թե՝ Բ-ն։

Տարբերակների միջև ընտրություններ էլ թողնում եմ ձեզ՝ դա արդեն ճաշակի հարց է։

Ի դեպ, քիչ առաջ Արցախի նախագահը հայտարարություն է տարածել ու վստահ եմ, որ Արցախի խորհրդարանի վաղվա հայտարարությունը հենց այդ շեշտադրումներով էլ լինելու է։

Վաղը, ժամը 11։00-ին իմ էջով կարող եք հետևել Արցախի խորհրդարանի արտահերթ նիստին»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից