copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:51 27-08-2021

Հայաստանի հիմնական ճանապարհային  զարկերակներից մեկը «գերեվարված է» ու մենք բոլորս խաղաղ նայում ենք պետության վախճանին. Նաիրա Զոհրաբյան

«Սյունիքը հենց հիմա կտրվում է և դա ոչ մեկին հետաքրքիր չի: 2-րդ օրն է ադրբեջանական զինված ուժերը փակել են Գորիսից Կապան տանող ՀՀ միջպետական ճանապարհը, ինչի արդյունքում մյուս բնակավայրերից գրեթե ամբողջությամբ կտրվել է մի քանի գյուղ՝ Գորիսի Որոտանը, Շուռնուխը, Բարձրավանը, Կապանի Նոր Առաջաձոր գյուղի մի թաղամասը:
Ռուս խաղաղապահներն են այդ գյուղեր իրենց մեքենաներով հաց ու սննդամթերք տանում:

Երեկ Ալիևը հայտարարում է, որ Հայաստանը այլևս ինքնիշխան պետություն չի եւ ի վիճակի չի ապահովել սեփական սահմանների անվտանգությունը։ Ալիեւին, բնականաբար, որեւէ մեկը չպատասխանեց՝ երեւի թե համաձայն լինելով վերջինիս հետ։

Այս պահին ողջ ծանրաբեռնվածությունն ընկած է Սյունիքի Տաթև-Կապան ճանապարհի վրա և Իրանից-Հայաստան, Հայաստանից-Իրան բեռնափոխադրողները այլևս պիտի անցնեն Տաթևի ոլորաններով, ինչը շատ դեպքերում ուղղակի հնարավոր չէ։

Ադրբեջանը, փաստորեն, նախօրեին սարքած սադրանքով, կտրել է Հայաստան-Իրան հիմնական մայրուղին ու դա որևէ մեկին հետաքրքիր չէ։

Սյունիքը դադնաղ կտրվում է, մի քանի գյուղերում արդեն հումանիտար աղետ է՝ հացը ռուս խաղաղապահներն են բերում, Հայաստանի հիմնական ճանապարհային զարկերակներից մեկը «գերեվարված է» ու մենք բոլորս խաղաղ նայում ենք պետության վախճանին»,- գրել է Նաիրա Զոհրաբյանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում