copy image url
Խոսք 4 տարի առաջ - 15:39 25-12-2021

Նախարարի խոսնակը խորհուրդ է տալիս ՊՇՌ թեստի վճարման համար դիմել հարևաններին

Երկու օր առաջ պարզ դարձավ, որ ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել առողջապահության նախարարության այն որոշումը, որ քաղաքացիները պետք է իրենց հաշվին պարտադիր ՊՇՌ թեստ հանձնեն։
ՍԴ-ն, սակայն, հրապարակել էր որոշման միայն եզրափակիչ հատվածը, իսկ դիրքորոշման հիմնավորումները պետք է հրապարակվեն եռօրյա ժամկետում։

Որոշման հրապարակումից հետո քաղաքացիների ու հատկապես գործատուների շրջանում հարց առաջացավ՝ ո՞վ պետք է վճարի այդ գումարը։ Բանն այն է, որ թեստ հանձնելու պարտադրանքը մնացել է։ Գործատուները սոցհարթակներում հարց են բարձրացնում՝ արդյո՞ք այդ գումարը վճարելու բեռն իրենց վրա է մնալու, թե՞ պետությունը պետք է վճարի։
Առողջապահության նախարարությունն այս հարցում ունի հստակ դիրքորոշում, չնայած այն հանգամանքին, որ ՍԴ-ի ամբողջական որոշումը դեռ հրապարակված չէ։

Նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն Oragir.news-ի հետ զրույցում նշեց, որ պետությունը որևէ պարտավորվածություն չունի ո՛չ այդ գումարները վճարելու, ո՛չ էլ արդեն վճարված գումարները փոխհատուցելու համար։
«Ես չեմ ուզում վերլուծությունով զբաղվել, գուցե մոտիկ ազգականը կվճարի, գուցե հարևանը, գուցե կդիմեն գործատուին, որպեսզի նա վճարի»,- ասում է նախարարության խոսնակը։

Ամեն դեպքում, դեռևս այս հարցը կարգավորող որևէ օրենք կամ որոշում չկա։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ որևէ կարծիք հայտնելու համար պետք է ծանոթանալ ՍԴ-ի ամբողջական որոշմանը, սակայն ընդգծեց, որ հարցի լուծման 3 ճանապարհ կա։

«Դե սկզբում դրել էին քաղաքացիների վրա, որը ճանաչվեց հակասահմանադրական, մնում է գործատուն ու պետությունը։ Բեռը գործատուի վրա դնելը նույնպես ոչ պակաս հակասահմանադրական է, քանի որ պարտադրանքի օրենք չկա, իսկ ըստ Սահմանադրության՝ քաղաքացուն որևէ բան պարտադրելու համար համապատասխան օրենք է հարկավոր։ Մնում է միայն պետությունը, սակայն, նորից եմ կրկնում, մենք դեռ ծանոթ չենք ՍԴ դիրքորոշմանն ու հիմնավորումներին։ Միայն դրանից հետո պարզ կդառնա՝ հարցը որևէ կերպ կկարգավորվի՞, թե՞ ոչ»,- նշեց Ռուբեն Մելիքյանը։

Չնայած այս ամենին՝ առողջապահության նախարարությունը հենց սկզբից այնպիսի դիրք է բռնել, որ չի պատրաստվում ոչ փոխհատուցել արդեն վճարված գումարները, ոչ էլ վճարել հետագա թեստավորումների համար։

Աղվան Ասոյան

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը