copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:57 23-12-2021

Թուրքիայում ընդդիմադիր դաշինքին ձայն է տվել հարցվածների 41.4%-ը, իշխող դաշինքին՝ 39.1%-ը. ORC

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, թուրքական ORC սոցիոլոգիական ընկերության կողմից անցկացված վերջին սոցհարցումը հետաքրքիր արդյունքներ է արձանագրել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը 30.3%-ով շարունակում է առաջատար մնալ: ԱԶԿ-ին վարկանիշով մոտ է 2-րդ տեղում հայտնված գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP-ԺՀԿ):

Սակայն այլ է ստացվում պատկերը, երբ համեմատվում են այս երկու ուժերի կազմած դաշինքների վարկանիշները: ԱԶԿ-ի խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությանը (MHP-ԱՇԿ) պատրաստվում է իր ձայնը տալ հարցվածների 8.8%-ը, իսկ ԺՀԿ-ի խորհրդարանական դաշնակից ազգայնական «Լավ» (İP-ԼԿ) կուսակցությանը վստահության քվե կտա հարցվածների 15.9%-ը: Այսպիսով իշխանական ԱԶԿ-ի ու ԱՇԿ-ի կազմած «Ժողովուրդ» դաշինքի ձայները կազմել են ընդհանուր 39.1%, իսկ ընդդիմադիր ԺՀԿ-ի ու ԼԿ-ի կազմած «Ազգ» դաշինքի ձայները կազմել են 41.4%:

Հարցումներից պարզ է դարձել, որ նվազել է նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) վարկանիշը՝ 8.1%: Վերջինս միայնակ չի կարողանում հաղթահարել Թուրքիայում խորհրդարան անցնելու համար նախատեսված 10%-անոց շեմը:

Նշենք, որ սոցհարցումը կատարած ORC ընկերության՝ Թուրքիայում տեղի ունեցած նախորդ համապետական ընտրություններից առաջ կատարած հարցումների տվյալները ամենամոտն են եղել ընտրությունների արդյունքներին:

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
20:25 «Արարատցեմենտը» աշխատում է առավելագույն հզորությամբ․ Պապոյան
22:28 Ազատության հրապարակում՝ բացօթյա ֆիթնես միջոցառում
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
09:35 Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր փորձությանը. գեներալ ջան, ծնունդդ շնորհավոր