copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:50 23-12-2021

Հայ-թուրքական հարաբերությունները և «Նոր ՆԱՏՕ»-ն

Թուրքական մերձիշխանական կայքի վերլուծաբան Բեքիր Հազարն իր սունյակում գրել է, որ ՆԱՏՕ-ն արդեն մեռած է, իսկ ապագայում կվերածնվի «Նոր ՆԱՏՕ»: Հոդվածի հեղինակն ընդգծել է, որ Թուրքիան իր երկարաժամկետ ծրագրերով ներդրումներ է անում ապագայի մեջ և կարևոր քայլեր անում «Նոր ՆԱՏՕ»-ում «խոսք ասելու» իրավունք (գերակա դիրք-խմբ.) ունենալու համար, գրում է ermenihaber-ը:

Այս համատեքստում հոդվածագիրը հետևյալ դիտարկումն է անում. «Պարզ է, որ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման Անկարայի քայլերը խոշոր ներդրում են լինելու տարածաշրջանում մնայուն խաղաղության և կայունության ապահովման համար: Սակայն ամենակարևոր արդյունքը Մետաքսի ճանապարհին ռուս-իրանական աքցանից կախված Հայաստանին հանելը և Թուրքիայի գլխավորած տարածաշրջանային առանցքին մոտեցնելը կլինի: Այսպիսով Մետաքսի ճանապարհին և Վաշինգտոն-Անկարա-Մոսկվա առանցքի «բարդ թնջուկներից» մեկը կարծեք թե կլուծվիի՝ հօգուտ Թուրքիայի: Դրանով կհաղթահարվի ևս մեկ խոչընդոտ, որը գտնվում է Մետաքսի ճանապարհը վերահսկող Նոր ՆԱՏՕ-ի գոտու ճանապարհին, որտեղ գլխավոր դերում կլինի հենց Թուրքիան»:

Հեղինակի պնդմամբ՝ սա Թուրքիային ևս մեկ օգուտ կբերի: Այն է՝ ԱՄՆ-ում կնվազի հայկական լոբբիի հակաթուրքական գործունեությունը, անգամ միջնաժամկետ պլանում հնարավոր է համարվում Անկարայի և հայկական Սփյուռքի համագործակցությունը:

Ըստ հեղինակի՝ Թուրքիան իր ազդեցությունը կընդլայնի Եվրասիայում, Կովկասում, Մետաքսի ճանապարհին, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում ու կդառնա անկասելի կդառնա, երբ, հաղթելով «տնտեսական ազատագրական պատերազմը», ամբողջովին հայտարարի անկախության մասին:

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
20:25 «Արարատցեմենտը» աշխատում է առավելագույն հզորությամբ․ Պապոյան
22:28 Ազատության հրապարակում՝ բացօթյա ֆիթնես միջոցառում
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
09:35 Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր փորձությանը. գեներալ ջան, ծնունդդ շնորհավոր