copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:40 23-12-2021

Տարածաշրջանային նախաձեռնողականության հարցում Հայաստանի անգործության արդյունքները․ Փաստ

«Փաստ»օրաթերթը գրում է․

Մինչ Հայաստանում քննարկվում է Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու հարցը, տարածաշրջանում նոր վերադասավորումներ են տեղի ունենում, որոնք ընդգրկում են նաև հնարավոր համագործակցության մեխանիզմների մշակումը։ Հատկապես պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ պատերազմից հետո ուժերի նոր հարաբերակցության պայմաններում Թուրքիայի դերակատարությունը էապես մեծացել է, բայց պանթուրքական ծրագրերի կենսագործման համար անհրաժեշտ են փոխգործակցության հարթակներ, որոնց միջոցով Անկարան հնարավորություն կստանա ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում, ապա սողոսկել Միջին Ասիայի տարածաշրջան։

Դրանով է պայմանավորված, որ հենց Թուրքիայի առաջարկով է ստեղծվել Հարավային Կովկասում տարածաշրջանային փոխգործակցության «3+3» հարթակը։ Եվ եթե Մոսկվայում այս հարթակի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Վրաստանը չէր մասնակցում (այն ընթացավ «3+2»-ի ձևաչափի շրջանակներում), ապա առաջիկայում Թուրքիայում նախատեսվող հանդիպման ժամանակ Անկարայի ճնշման ազդեցության ներքո Վրաստանն, ամենայն հավանականությամբ, կմասնակցի։ Այս ձևաչափի կյանքի կոչմանը զուգահեռ թուրք-ադրբեջանական ակտիվ դերակատարությամբ ձևավորվում են մի շարք ենթակառուցվածքային, էներգետիկ, տրանսպորտային և այլ տարածաշրջանային նախաձեռնություններ։

Իսկ այս նախագծերում մեր հարևան Իրանը քիչ դերակատարություն ունենալ չի կարող՝ հաշվի առնելով այդ երկրի դիրքը և ունեցած ռեսուրսները։ Սակայն ուշադրության է արժանի, որ հոկտեմբերին Իրանը խոշոր զորավարժություն էր կազմակերպում Ադրբեջանի հետ սահմանին, զգուշացնում Սյունիքի հետ կապված վտանգի մասին՝ հայտարարելով, թե իրենց համար անընդունելի է տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխությունը։ Այդ իրադարձությունների ֆոնին անգամ իրանական պաշտոնյաներ ժամանեցին Հայաստան և հայտարարեցին Սյունիքում այլընտրանքային ճանապարհներ կառուցելու հարցում օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին։ Բայց հիմա, երբ Ալիևը շարունակում է խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, իրանական կողմից ոչ մի արձագանք չկա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա