copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:57 22-12-2021

Թուրքիան Ռուսաստանին խոստացել է իր զորքերը դուրս բերել Սիրիայից

Թուրքիան Ռուսաստանին խոստացել է իր զորքերը դուրս բերել Սիրիայից առաջին իսկ հնարավորության դեպքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի՝ սիրիական հարցի կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, թուրքական կողմը հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության, նրա միասնության և անկախության օգտին։ Մինչդեռ, ինչպես հայտարարում է ԱՄՆ-ը, իրենք դեռ մտադիր չեն լքել հանրապետությունը, պատրաստվում են անորոշ ժամանակով մնալ Անդրեփրատում։ Լավրենտևն ընդգծել է, որ դա բացարձակապես անընդունելի է, և հավելել, որ ամերիկյան զորքերի ներկայության պատճառով է տարածաշրջանում պահպանվում լարվածությունը։

Լավրենտևը ավելացրել է, որ ռուսական կողմը ԱՄՆ ներկայացուցիչների հետ շփումներում նրանց առաջարկում է հարցի լուծում։

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է