copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:57 22-12-2021

Ռուսաստանը հավանություն չի տալիս Թուրքիայում ի պատիվ Դուդաևի այգու անվանակոչմանը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Թուրքիայի Հանրապետության այգիներից մեկը անվանակոչել ահաբեկչի անունով, ինչպիսին Ռուսաստանում Ջոհար Դուդաևն է, ցավալի որոշում է Չեչնիայի և նրա ղեկավարության համար։

«(Ռամզան Կադիրովի) էմոցիոնալ արձագանքը հասկանալի է»,- ասել է Պեսկովը՝ նշելով, որ Ռուսաստանը դիվանագիտական ​​խողովակներով «փոխանցել է թուրք գործընկերներին, որ «մենք, մեղմ ասած, հավանություն չենք տալիս թուրքական քաղաքներից մեկում այդպիսի անվանակոչմանը»։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը սպառնացել է Թուրքիային «պատասխան միջոցներով» այգու բացման կապակցությամբ, որը անվանակոչել են ի պատիվ ինքնահռչակ Իչկերիայի Չեչենական Հանրապետություն առաջին նախագահ Ջոհար Դուդաևի։ Իր տելեգրամյան ալիքում նա գրել է, որ թուրքական իշխանությունների գործողությունները՝ հավերժացնելու Ռուսաստանում հանցագործություններ կատարած ահաբեկիչների անունները, կարող են բացասաբար ազդել Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների վրա, որոնք երկար տարիներ զարգացել են։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
20:25 «Արարատցեմենտը» աշխատում է առավելագույն հզորությամբ․ Պապոյան
22:28 Ազատության հրապարակում՝ բացօթյա ֆիթնես միջոցառում
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
09:35 Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր փորձությանը. գեներալ ջան, ծնունդդ շնորհավոր