copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:28 22-12-2021

Այս որոշմանը ինքներս ծանր ենք հանգել. Արմեն Գալջյանը՝ Մարությանին անվստահություն հայտնելու մասին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարեց, որ Երևանի քաղաքապետարանի շուրջ ծանր իրավիճակ է ստեղծվել և ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն էր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին որոշում կայացնելը։

«Անշուշտ, ծանր իրավիճակ է և այս որոշմանը ինքներս ծանր ենք հանգել, բայց, կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում դա անհրաժեշտություն էր, որովհետև առաջացել էր ճգնաժամ ավագանու և քաղաքապետի ինստիտուտների միջև։ Շատ եմ ուզում, որ մենք այսօր անձնավորված որևէ ելույթ չունենանք, որովհետև Հայկ Մարության անձի նկատմամբ որևէ հակակրանք, որևէ անձնային խնդիր չկա, զուտ ինստիտուտների բախում է տեղի ունեցել, և ուզում եմ, որ մենք այսօր այդ շրջանակներում ելույթներ և քննարկումներ ունենանք»,- Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում ասաց Գալջյանը։

Ըստ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի՝ Հայկ Մարությանի՝ ՔՊ-ից դուրս գալը ճգնաժամի ստեղծման առիթ է դարձել, սակայն մեկ տարի այդ պայմաններում աշխատել են։

«Բայց այստեղ ամենակարևորը հետևյալն է, որ այդ պատճառով ստեղծված իրավիճակը մեզ թույլ չի տա առաջիկա երկու տարիներին արդյունավետ աշխատել և ծառայել Երևանին։ Ինչպես հայտնի է, մենք քաղաքապետի թեկնածու առաջադրել ենք քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին, որը չի հանդիսանում ՔՊ-ի անդամ։ Սա վկայում է այն մասին, որ կուսակցական խնդիր չի լուծվում այս որոշմամբ, ընդամենը քաղաքի առաջիկա երկու տարիների արդյունավետ կառավարման հարցն է լուծվում։ Վստահ եմ, որ կկարողանանք շարունակել այն բարեփոխումները, որոնք սկսել է Հայկ Մարությանը»,- եզրափակեց Գալջյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից