copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:10 22-12-2021

ՔՊ-ական պատգամավորների միջեւ «ռազբորկա» է տեղի ունեցել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս ՔՊ-ական պատգամավորներ Հայկ Սարգսյանի եւ Նարեկ Գրիգորյանի միջեւ «ռազբորկա» է տեղի ունեցել: Վերջինս «ատչյոտ» է պահանջել Սարգսյանից՝ Գավառի ՏԻՄ ընտրություններում իր կրած պարտության համար։ Կողմերի վեճն ավարտվել է քաշքշուկով։

Դեկտեմբերի 5-ին Գավառ խոշորացված համայնքում ՔՊ ցուցակը գլխավորում էր ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, ծովագյուղցի Նարեկ Գրիգորյանը, որը, ըստ մամուլի, ինքնավնասման պատճառով ազատվել է զինվորական ծառայությունից, երկար ժամանակ ձկնորսությամբ է զբաղվել եւ բնավորությամբ էլ հախուռն անձնավորություն է։

Սակայն ընտրությունների արդյունքում հաղթեց գործող քաղաքապետ, անկուսակցական Գուրգեն Մարտիրոսյանը, որն անցյալում Գուրգեն Արսենյանի ՄԱԿ-ի անդամ էր։ Ընտրություններից հետո Շիշ բռնողը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե, ըստ էության, ՔՊ-ն 2 թեկնածու ուներ Գավառում։ Նրա խոսքով՝ Գավառի հաղթող թեկնածուն՝ քաղաքապետը, նույնպես հարում է ՔՊ-ին եւ վերջին ԱԺ ընտրություններին աջակցել է իշխանությանը։ Լրագրողների հիշեցմանը՝ Գավառում ՔՊ-ն իր թեկնածուն ուներ՝ Նարեկ Գրիգորյանը, Հայկ Սարգսյանն արձագանքել էր. «Այո, ունեինք մեր թեկնածուն, ստացվում է՝ 2 թեկնածու ունեինք, կարանք նաեւ այդպես մեկնաբանել»:

Նարեկ Գրիգորյանը հենց այս հայտարարության համար է «ատչյոտ» պահանջել Հայկ Սարգսյանից։ Ոմանք կարծում են, որ Հայկ Սարգսյանն ու Գնել Սանոսյանը տակից աջակցել են Գուրգեն Մարտիրոսյանին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ