copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:52 20-06-2024

«Արմավիր» ՔԿՀ-ում մեծ «ռազբորկա» է եղել․ բաժնի պետն ազատվել է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Անցած շաբաթ «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ «ռազբորկա» է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի: Արդյունքում պաշտոնից ազատվել է քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի պետ Էդիկ Անդրյանը։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ բերդի օպերլիազորը դատապարտյալներից մեկից մի տոպրակ թզբեհ է ուզել վերադասի՝ Անդրյանի անունից։ Իսկ ձեռքի աշխատանք թզբեհները դատապարտյալները վաճառում են բավականին թանկ գներով։ Անդրյանի պահանջը կատարվել է, սակայն լուրը հասցրել են ՔԿԾ պետ Ամբակում Գրիգորյանին, ով իր մոտ է կանչել նախ օպերլիազորին, ով հաստատել է, թե պետի պահանջով է գործել, ապա՝ Անդրյանին, եւ հրահանգել է ազատման դիմում գրել։ Թզբեհի պատմությունը վերադասի ականջը գցելու համար օպերների միջեւ վեճ է սկսվել` մեկը մյուսի վրա է գցել, «ռազբորկան» վերածվել է ծեծկռտուքի։

ՔԿԾ-ի լրատվության բաժնից հաստատեցին, որ Էդիկ Անդրյանն ազատվել է հունիսի 18-ին, պատճառը «երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելն է»: Կոնֆլիկտի մասին հարցին ՔԿԾ-ից նույն պատասխանը տվեցին, թե պետն ազատվել է տարիքի պատճառով։ Ի դեպ, նա ընդամենը 45 տարեկան է, այս պաշտոնին նշանակվել էր 2024 թ․ հունվարի վերջին, եւ առնվազն տարօրինակ է, որ ընդամենը 4 ամսից թոշակի է գնում: Փաստորեն, չնայած Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին, թե ՔԿՀ-ները բարեփոխվել են, այնտեղ իրականում նույն անտերությունն է տիրում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել