Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:17 20-12-2021

Կիմ Չեն Ընը հանրության առաջ հայտնվել է ֆիզիկական վատ վիճակում

Կորեայի աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղարը և ԿԺԴՀ-ի գերագույն առաջնորդ Կիմ Չեն Ինը վերջին շրջանում զգալիորեն նիհարել է։ Այս մասին հաղորդում է Mirror-ը։

Ֆիզիկական վատ վիճակում նրան լուսանկարիչները ֆիքսել են երկրի մայրաքաղաք Փհենյանում իր հոր՝ ԿԺԴՀ նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի մահվան տասնամյակի կապակցությամբ կազմակերպված պաշտոնական միջոցառման ժամանակ։ Ինքը՝ երկրի ղեկավարը, սգի պատճառով դեմքի տխուր արտահայտություն է ունեցել։ Լրատվամիջոցը նշում է, որ նա հոգնած տեսք ունի։

Հրատարակությունը նշում է, որ 2021 թվականի ընթացքում ԿԺԴՀ ղեկավարը հազվադեպ էր հայտնվում հանրությանը, և նրա հիվանդության մասին լուրեր էին պտտվում ամբողջ աշխարհում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԿԺԴՀ-ի բնակիչները պարտավորվել են սուգ հայտարարել Կիմ Չեն Իրի մահվան տասնամյակի կապակցությամբ, իսկ երկրի քաղաքացիներին, մասնավորապես, արգելվել է ծիծաղել, ալկոհոլ խմել, տոնել ընտանեկան տոները և գնումներ կատարել 11 օր:

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
20:25 «Արարատցեմենտը» աշխատում է առավելագույն հզորությամբ․ Պապոյան
19:20 Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ բավականին խնդիրներ են ավելանում հացի մասով
22:28 Ազատության հրապարակում՝ բացօթյա ֆիթնես միջոցառում
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
18:42 2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար․ Հակոբյան
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը