copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 18:54 02-06-2021

Կիմ Չեն Ընը նոր տեղակալ ունի

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նոր տեղակալ ունի, հաղորդում է CNN-ը:

Նոր պաշտոնը հաստատվել է հունվարին՝ Կորեայի կոմունիստական ​​աշխատավորական կուսակցության կանոնադրության վերանայման շրջանակներում: Թե կոնկրետ ով է զբաղեցրել այդ պաշտոնը՝ չի հստակեցվում:

Փորձագետները ենթադրում են, որ այն կարող է դեռ թափուր լինել, կամ այն զբաղեցրել են Կորեայի աշխատավորական կուսակցության փոխնախագահ Չո Յոն Վոնը կամ վարչապետ Կիմ Տոկ Հունը՝ կառավարության «երկու ամենաազդեցիկ» պաշտոնյաները: Երկուսն էլ նախկինում այցելություններ են կատարել երկրով մեկ, որը նախկինում ինքը՝ առաջնորդն էր իրականացնում:

Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ Կորեայի աշխատավորական կուսակցության միայն բարձր էշելոնի անդամները կարող են իրավունք ունենալ զբաղեցնելու նոր պաշտոնը, այսինքն՝ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, որը կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ է, հազիվ թե դառնա նրա օգնականը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում