Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:11 19-12-2021

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են համագործակցությունը «3+3» ձևաչափով

Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն կիրակի օրը քննարկել են «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի ներդրումը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան + Ռուսաստան, Թուրքիա, Իրան): Հանդիպումը տեղի է ունեցել Իսլամաբադում Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստի շրջանակներում։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Կողմերը քննարկել են 3+3 համագործակցության ձևաչափի առաջին հանդիպման արդյունքները, որը նախաձեռնել էին Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները: Շահագրգռվածություն է հայտնվել այդ համագործակցության մեխանիզմը խթանելու հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարները քննարկել են նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հետհակամարտային շրջանում տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցեր։

Ավելի վաղ Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես էին եկել Ղարաբաղի հարցով համագործակցության վեցակողմ ձևաչափի և Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով։ Ռուսաստանն ու Իրանը ողջունել են այս գաղափարը, Վրաստանը հայտարարել է, որ չի նախատեսում մասնակցել այս տարածաշրջանային նախաձեռնությանը, բայց Բաքվին և Երևանին առաջարկում է բանակցությունների իր ձևաչափը՝ «եռյակի» տեսքով խաղաղություն պահպանելու համար։ Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել 3+3 տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջին հանդիպումը՝ փոխարտգործնախարարների մակարդակով։

Ամենից շատ դիտված

21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
17:32 Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր
20:25 «Արարատցեմենտը» աշխատում է առավելագույն հզորությամբ․ Պապոյան
17:49 Բորիս Ջոնսոնը և այլ եվրոպացի պաշտոնյաներ հազիվ են խուսափել ռուսական ԱԹՍ հարվածից
19:20 Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ բավականին խնդիրներ են ավելանում հացի մասով