Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:09 23-01-2025

Ինչ են քննարկել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը հունվարի 23-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակի զարգացումը Սիրիայում և նրա շուրջ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Սիրիայում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի զարգացման շուրջ։ Հաստատվել է Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության անվերապահ հարգանքի անհրաժեշտությունը։

Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են բոլոր «արտաքին խաղացողների» ջանքերի համախմբման կարևորությունը, որոնք կարող են իսկապես նպաստել Սիրիայում իրավիճակի համապարփակ կարգավորմանը՝ հիմնվելով Սիրիայի բոլոր քաղաքացիների օրինական իրավունքների ապահովման վրա՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից և ազգային և կրոնական պատկանելիությունից։ Շոշափվել են նաև երկկողմ օրակարգային մի շարք հարցեր»,- ասված է հայտարարության մեջ:

Նախարարները պայմանավորվել են սերտ կապի մեջ մնալ սիրիական հարցի և այլ հրատապ տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
20:25 «Արարատցեմենտը» աշխատում է առավելագույն հզորությամբ․ Պապոյան
19:20 Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ բավականին խնդիրներ են ավելանում հացի մասով
22:28 Ազատության հրապարակում՝ բացօթյա ֆիթնես միջոցառում
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
18:42 2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար․ Հակոբյան
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը

Ձեզ գուցե հետաքրքրի