Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:00 17-12-2021

Բողոքի ակցիա՝ ԲԴԽ-ի դիմաց

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ԲԴԽ շենքի դիմաց հավաքվել են երկու ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ և պահանջում են, որ ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները՝ Առուշ Առուշանյանը և մյուսները։

Ցուցարարները իրենց հետ բերել են պաստառներ, որոնց վրա պատկերված են բոլոր նրանց նկարները, որոնք, ըստ իրենց, քաղբանտարկյալներ են։ Ելույթ ունեցավ Գեղամ Մանուկյանը, նշեց, որ սա մեկ օրվա ակցիա չէ, և ԲԴԽ անդամները պետք է քաջ գիտակցեն, որ պետք է լիեն հանրային ճնշման տակ։

Նրանք նաև նշում են, որ այն մարդիկ, որոնք համակերպվում են այս իրականության հետ, պետք է համակերպվեն, որ ապրում են բռնապետական երկրում՝ վանկարկելով «առանց թուրքի Հայաստան»։

Ցուցարարները Աբովյան փողոցով բարձրանում են Հանրապետության հրապարակ, իսկ այնտեղից էլ կգնան Գլխավոր դատախազության շենքի մոտ։