copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:10 23-09-2021

Մեզ մենակ են թողել վերամշակողի հետ. խաղողագործները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց

Արմավիրի մարզի խաղողագործները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի դիմաց։ Նրանք նշում են, որ 30 տ խաղողը չի մթերվել, քանի որ «Նոյ» գործարանը հրաժարվել է գնել այն` համապատասխան տարաների բացակայության պատճառով։

«Կառավարությունը նախօրոք պետք է պարզեր իր հարաբերությունները խոշոր մթերողների հետ, որպեսզի այսօր նման խնդիր չառաջանար։ Մտել ենք Էկոնոմիկայի փոխնախարարի մոտ, խաղողը արդեն փչանում է, ինքը ասում է՝ նոր բանակցություններ ենք վարում` 1000 տ խաղողի մթերման շուրջ։ Մեզ ասում է՝ կորոնավիրուսի, պատերազմի պատճառով սպառման խնդիր ենք ունեցել, բայց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի տվյալներով՝ գինու արտահանման ծավալներն աճել են 40-50 %-ով, կոնյակինը՝ 15-20, օղու ծավալները` 2.5 անգամ ավելի։ Սրանք մենակ ստից լացել են սովորել, մենք ասում ենք՝ 30 տոննայի բաց կա, իրենք խոսում են 1000 տ մթերման մասին»,- նշեց խաղողագործներից մեկը։

Գյուղացիները պնդում են, որ միայն «Նոյ» գործարանի բացումից հետո հարցը կարող է լուծվել։ «Ունեմ 30 տ խաղող, օրական կորցնում են 500 կգ խաղող։ Այս մարդիկ չեն ուզում տղամարդավարի ասեն` մենք անզոր ենք այս հարցը լուծել։ Օր օրի հայկական կոնյակի հեղինակությունը միջազգային շուկայում ընկնում է։ Նախորդ իշխանությունների կողմից օրենք է ընդունվել, որ հայկական կոնյակը և գինին պետք է պատրաստված լինեն բացառապես հայկական խաղողից, չեն հետևում դրան, իրենք բացարձակ անզոր են։ Այդքան զոհ տված գյուղացիները իրավունք ունե՞ն արժանապատիվ ապրել Հայաստանում։ Եթե չեն կարողանում դա ապահովել, թող գնան նստեն իրենց տներում, արժանավոր մարդիկ գան, ղեկավարեն այս երկիրը»,– ասաց խաղողագործներից մեկը։

«Պռոշյան» գործարանը սկզբում խաղողն ընդունում էր 115 դրամով։ Պապիկյանը եկավ «տղամարդլամիշ» եղավ, որ պետք է 130-ով ընդունել, մի քանի օր հետո 10 տոկոսով իջեցրին գինը` պատճառաբանելով, որ փչացած է։ Մեզ մենակ են թողել վերամշակողի հետ։ Բերքը փչանում է, հիմա պետք է մթերված լիներ։ Մենք ուզում ենք հասկանալ, որ սրանք քաղաքականապես ամուլ չեն, որ իրենց գործողություններից արդյունք է ծնվում , ուզում ենք հասկանալ կանգնա՞ծ ենք մեր կողքին»,– ավելացրեց նա։

Գյուղացիները նշում ենք, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նոյ» գործարանի հետ ունեցել են 15 տարվա պայմանագիր, ըստ որի՝ պետք խաղողը վաճառեն 150 դրամով, սակայն վերջին պահին իմացել են, որ ինքը չի մթերում։

«Կարող էին մեզ գարնանը ասել, որ չեն մթերում։ Փաստացի Արմավիրի մարզում 30 տ խաղող չի մթերվում, մի մասը ինքնարժեքից ցածր գնով մթերում են փոքր գործարանները, բայց դա հարցը չի լուծում»,– ասաց նա։

Անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը, որ լուծումներ են առաջարկվել հարցի լուծման համար, գյուղացիները նշեցին, թե Վահան Քերոբյանը ոչ մի հարցից տեղյակ չի և ոչ մի հարց չի լուծվել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում