Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:38 14-12-2021

Պարեկները քաղաքացու են ծեծել․ մայրը բողոքի ակցիա է անում

Այս պահին Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա է ընթանում՝ մի քանի քաղաքացու մասնակցությամբ։ Նրանցից մեկը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ պարեկները իր որոդու հանդեպ բիրտ ուժ են կիրառել մեքենան սխալ տեղում կայանելու համար․

«Այսօր դատավոր Սիմոնյանի որոշմամբ իմ որդուն կալանավորել են, 3 անչահաս երեխաների հորը։ Ես էսօր հարկեր եմ վճարում, որ պարեկները գան իմ տղային իմ տնից տանե՞ն։ Բոլոր տեսանյութերը կան, բոլորը մենք խանութներից հանել ենք, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ։ Իմ տղան ուժ չի կիրառել, միայն էն դեպքում է պաշտպանվել, երբ իրեն պարեկները խփել են»,- ասաց քաղաքացու մայրը։