copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 19:24 29-06-2026

Սրտի խնդիր ունի. Գնել Սանոսյանը բացառում է, որ իր պաշտոնը դեր է խաղացել որդու տարկետման հարցում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանը հերքում է այն խոսակցությունները, թե նախկինում զբաղեցրած իր պաշտոնը դեր է խաղացել որդու` պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու գործում։

Նա այդ մասին այսօր ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստից առաջ` լրագրողների հետ զրույցում։

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Սանոսյանի որդին՝ Գոռ Սանոսյանը, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում է ստացել առողջական խնդիրների՝ սրտի, փայծաղի և արյան ճնշման պատճառով։ Նրա որդին զբաղվում է պրոֆեսիոնալ սպորտով և հանդես է գալիս «Արարատ–2» թիմում։ Սանոսյանի որդին հանրային քննարկման կիզակետում հայտնվեց, քանի որ առողջական խնդիրների պատճառով տարկետում ստացած լինելով հանդերձ` նա շարունակում էր պրոֆեսիոնալ ֆուտբոլ խաղալ։

Սանոսյանի խոսքով` լրատվամիջոցները սխալ են թույլ տվել` իր որդին տարկետում ստացել է ոչ թե 2024 թվականին, այլ 2025 թվականի ամռանը, երբ ինքը որևէ պաշտոն չէր զբաղեցնում։

«Բացառում եմ, որ իմ դիրքը որևէ ազդեցություն է ունեցել»,– հայտարարեց նախկին նախարարը։
Սանոսյանն ընդգծեց` ցանկացած հարց պետք է մեկնաբանել իրավական տիրույթում։

«Աշխարհում որքան ֆուտբոլիստ կա, սրտի խնդիր ունի. չկա ֆուտբոլիստ, որ 6–7 տարեկանից պրոֆեսիոնալ ֆուտբոլով է զբաղվում և սրտի խնդիր չունի։ Առողջապահության նախարարությունն ունի որոշակի չափորոշիչներ, պրոֆեսիոնալ սպորտով զբաղվողների մոտ սրտի չափերը փոխվում են և սկսում են չհամապատասխանել այդ չափորոշիչներին»,– պարզաբանեց նա։

Ըստ նախկին նախարարի` նման խնդիրներ ունեցող տասնյակ տղաներ տարկետում են ստանում, սակայն հանրային ուշադրության կենտրոնում չեն հայտնվում, քանի որ նրանց ծնողները հայտնի չեն։

«Չեմ ուզում ամբողջ երկրի առաջ իմ տղայի խնդիրներից խոսել, բայց ես` որպես ծնող, մի քանի անգամ խոսել եմ նրա հետ, որ թողնի սպորտը, քանի որ առողջությունն ավելի կարևոր է»,– հավաստիացրեց Սանոսյանը։

Նա ընդգծեց, որ իր որդին անցել է բժշկական հետազոտություններ և առկա իրավակարգավորումների հիման վրա տարկետում է ստացել, առաջիկայում նորից կհետազոտվի, եթե բավարար արդյունքներ լինեն, կգնա բանակ, եթե ոչ, չի գնա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ