copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 19:39 28-06-2026

ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի հիմնական փուլն ավարտվել է․ Ռոջեր Մարշալ

ԱՄՆ Կանզաս նահանգից հանրապետական սենատոր Ռոջեր Մարշալը NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ, իր կարծիքով, ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի հիմնական փուլն ավարտվել է, իսկ այն, ինչ տեղի է ունենում հիմա, «մարտական գործողությունների ավարտման գործողություն է»։

«Հիմնական պատերազմն արդեն ավարտվել է, և համարեք, որ հիմա սա գրեթե մարտական գործողությունների ավարտման գործողություն է։ Եթե նրանք հարվածեն մեզ, մենք պետք է տասնապատիկ պատասխանենք նրանց», — հայտարարել է Մարշալը Meet the Press հաղորդման եթերում։

Մարշալը նաև մատնանշել է այս շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջնորդությամբ Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք բերված շրջանակային խաղաղության համաձայնագիրը՝ այն անվանելով վկայություն այն բանի, որ Վաշինգտոնը մոտենում է իր նպատակներին հասնելուն․ «Իրանի մոտ ոչ մի միջուկային զենք, ոչ մի անվերջ պատերազմ, բենզինի և մթերքի գների նվազում»։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք պատերազմն իսկապես ավարտվել է, սենատորն ասել է. «Ես խնդրում եմ ամերիկացիներին համբերատար լինել։ Այժմ գործում է լիցքաթափումը, գործում է հրադադարը։ Այո՛, նրանք խախտել են հրադադարը, և մենք պետք է դրան պատասխանենք»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել էր, որ ամերիկյան ավիացիան հարվածներ է հասցրել իրանական հրթիռների և անօդաչուների պահեստներին, ինչպես նաև առափնյա ռադիոլոկացիոն օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագրի հերթական խախտման համար։

Իրանի ԻՀՊԿ-ն, իր հերթին, հայտնել է, որ գիշերը բալիստիկ հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել ամերիկյան բանակի ութ օբյեկտների, այդ թվում՝ Քուվեյթում գտնվող Ալի ալ-Սալեմ ավիաբազային և Բահրեյնի Սալման նավահանգստում ԱՄՆ ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմի օբյեկտներին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ