Արման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրախմանովը «Матч ТВ»-ին հայտնել է, որ բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ մենամարտի տարբերակն օպտիմալ կլինի իր հաճախորդի համար, քանի որ UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն, ամերիկացի Ջասթին Գեյջին կարող է ևս կես տարի ելույթ չունենալ։
Նշենք, որ Ծառուկյանը զբաղեցնում է UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Նրա ակտիվում կա 23 հաղթանակ և 3 պարտություն։ 2024 թվականի սկզբից ի վեր նա UFC-ում երկու մենամարտ է անցկացրել։
— Արմանը խոսել էր Օլիվեյրայի հետ հնարավոր մենամարտի մասին։ Որքանո՞վ է հավանական այդ դիմակայությունը:
— Ամեն ինչ կախված է ժամկետներից, օրացույցից։ Հաշվի առնելով, որ Գեյջին նոր է մենամարտել և դժվար թե առաջիկա կես տարում վերադառնա օկտագոն… Իսկ Արմանը պետք է ակտիվ լինի։ Այդ իսկ պատճառով Օլիվեյրայի հետ տարբերակն ամենագրավիչն է:
— Այսինքն, Արմանը ցանկանում է ևս մեկ մենամարտ անցկացնե՞լ տիտղոսային մարտին ընդառաջ, այլ ոչ թե պարզապես նստել ու սպասել։
— Պարզապես պետք է ելնել դիվիզիոնում տիրող իրավիճակից։ Իսկ դիվիզիոնում իրավիճակն այնպիսին է, որ ավելի լավ է մենամարտել, — նշել է Աբդրախմանովը։
Armsport