copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:01 11-12-2021

Արմավիրի մարզպետը հանդիպել է մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր հանդիպում է ունեցել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ, քննարկել կրթության ոլորտում առկա հարցերն ու առանձնացրել առաջնահերթությունները: Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետարանը:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ մարզպետը ներկայացրել է ոլորտում համատեղ անելիքները՝ դրանց հիմքում դնելով մատաղ սերնդի կրթության հանդեպ մեծ պատասխանատվությունը՝ այն պայմանավորելով մեր երկրի զարգացմամբ և հետագա նվաճումներով: Էդվարդ Հովհաննիսյանն անդրադարձել է նաև կրթօջախներում կարգապահական հարցերին՝ նկատելով, որ պետք է համառ գտնվել այս ուղղությամբ աշակերտների, ծնողների, ուսուցիչների կողմից դրսևորվող դիմադրությունների նկատմամբ՝ օգտագործելով տնօրենին վերապահված լիազորությունները և տեղի չտալով տարաբնույթ հանգամանքներին: Անդրադառնալով ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը մտահոգիչ է համարել մարզում մասնակցության ցածր ցուցանիշը՝ նշելով, որ պետությունն այս կերպ խրախուսման մեթոդներ է կիրառել, ուսուցիչներին ինքնակրթվելու, իրենց աշխատանքն առավել գրավիչ դարձնելու և բարձր վարձատրվելու հնարավորություն է ընձեռել, որին պետք է ամենայն լրջությամբ վերաբերվել և 2022 թվականին միջին վիճակագրականից բարձր ցուցանիշ ապահովել:

Հանդիպման ընթացքում մարզպետը դիքորոշում է հայտնել նաև տնօրենների մրցույթների և ընտրության գործընթացի վերաբերյալ՝ այդ համատեքստում ընդգծելով, որ տնօրենի հիմնական դերակատարումը պետք է լինի կրթության որակի ապահովումը՝ մյուս կարգավորումները համարելով հիմնական նպատակին հասնելու միջոց: Նա միաժամանակ ներկայացրել է դպրոցի տնօրենի ընտրության ընթացակարգի կատարելագործման վերաբերյալ իր պատկերացումը՝ մասնավորապես նշելով, որ տնօրենի թեկնածու հանդիսացող անձի կողմից նախ պետք է ներկայացվի գործողությունների պլան և դրա իրականացման արդյունքային ցուցանիշներ, որոնք կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով կարտահայտեն կրթության որակին ուղղված հստակ միջոցառումներ և նկարագրական տվյալներ:

Էդվարդ Հովհաննիսյանը ոլորտի գործընկերներին տեղեկացրել է նաև, որ 2022 թվականի հունավար ամսից տարբեր ուղղություններով նախատեսվում է հսկողական աշխատանքներ իրականացնել դպրոցներում, որի ընթացքում արձանագրված ցանկացած թերացում, խնդրահարույց իրավիճակ համապատասխան հետևանք կունենա: Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն անդրադարձել է նաև ոլորտում առկա այլ խնդիրներին, ներկայացրել դրանց լուծման հնարավոր ուղիները՝ առաջարկելով միշտ շեշտը դնել անելիքների վրա և ընթացիկ խնդիրների առկայությամբ չպայմանավորել դրանց անտեսումը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից