Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:12 11-12-2021

Դանակահարություն՝ ՏԻՄ ընտրություններից հետո. Հրապարակ

«Արարատի մարզի Վեդի համայնքում հետընտրական կրքերն այնքան լարված են, որ ընտրություններին մասնակցած ուժերի կողմնակիցների միջեւ լեզվակռիվը նախօրեին ավարտվել է դանակահարությամբ։ «Հզոր համայնք» կուսակցության աջակից Տիգրան Նահապետյանն ու «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորած Գագիկ Հակոբյանի՝ Գոջիի աջակից Բորիկ Հովակիմյանը, որոնք աշխատում են Վեդիի էլեկտրացանցում, վիճել են, թե ով պետք է դառնա Վեդիի համայնքապետ, եւ լեզվակռիվն այնքան է թեժացել, որ Գոջիի համակիրը սեղանից դանակը վերցրել ու դանակահարել է Տիգրան Նահապետյանին` խոցելով թոքը: Նրան տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք, վիճակը կայուն ծանր է գնահատվում։ Մեզ ասացին, որ մինչ երեկ Բորիկ Հովակիմյանն ազատության մեջ էր: Տուժողը Վանաշենից է՝ «Վեդի Ալկոյի» սեփականատեր Մանվել Ղազարյանի համագյուղացին։

Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո մասնակից 3 ուժերից որեւէ մեկը 50+1 մանդատ չի ստացել եւ միայնակ չի կարող իշխանություն ձեւավորել։ Ամենաշատ ձայն ստացել է «Հզոր համայնքը», ապա՝ ՔՊ-ն, երրորդ տեղում «Հանրապետությունն» է։ Թվում էր, թե վերջին երկուսը կմիավորվեն ու կընտրեն համայնքապետ, սակայն «Հանրապետության» ցուցակը գլխավորած Գոջիի նախընտրական երդումը, թե ինքը որեւէ ուժի չի միանալու, գործընթացները փակուղի են մտցրել։ ՔՊ-ն, մեր տեղեկություններով, համաձայն է անգամ նրան համայնքապետ ընտրել՝ 2 տեղակալների եւ մի քանի համայնքի ներկայացուցչի պաշտոն վերցնելով, սակայն Գոջին չի համաձայնում՝ ասել է, որ ինքը պիտի լինի քաղաքապետ, ինքն էլ պետք է որոշի` ում որտեղ պաշտոնի նշանակի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը