Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 08:50 29-08-2023

Ընտրություններից հետո Փաշինյանը կառավարությունում մեծ «չիստկա» կիրականացնի. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է.

«Երեւանի ավագանու ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը կառավարությունում մեծ «չիստկա» կիրականացնի։

Կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ առնվազն հինգ նախարար է հրաժեշտ տալու աթոռին: Նրանցից ոմանք հարուցել են իրենց նշանակողի դժգոհությունը՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով, որոշները կոռուպցիոն սխեմաների մեջ են ներգրավվել, որոնցից վարչապետը տեղյակ չի եղել` այսպես ասած, բռնվել են: Ընտրություններից առաջ նրանց ձեռք չեն տալիս, որ իշխող ուժի ռեյտինգը չընկնի։

Օրերս մենք գրել էինք, որ այդ ցանկում է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Մյուս հավանական թեկնածուներն են շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը, ով Սուրեն Պապիկյանի քավորն է, ինչպես նաեւ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը