copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:39 24-11-2024

COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար

Tert.am-ի փոխանցմամբ՝ Բաքվում ՄԱԿ-ի COP29 կլիմայական համաժողովում շուրջ 200 երկիր փաստաթուղթ է ստորագրել՝ հարուստ պետությունների կողմից աղքատ երկրներին տարեկան 300 մլրդ դոլար հատկացնելու վերաբերյալ՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար:

Ինչպես հաղորդում է kommersant.ru-ն՝ AFP-ին հղումով,Հնդկաստանը դեմ է արտահայտվել պայմանավորվածություններին։
«Առաջարկվող գումարը ահավոր փոքր է։ Սա չնչին գումար է: Այս փաստաթուղթը ոչ այլ ինչ է, քան տեսողական պատրանք։ Մեր կարծիքով, դա չի օգնի լուծելու այն զանգվածային խնդիրը, որի հետ մենք բոլորս բախվում ենք»,- ասել է հնդիկ խոսնակ Լիելա Նանդանը:

134 զարգացող երկրների խումբը պահանջել է տարեկան 500 միլիարդ դոլար հատկացնել:

Ինչպես հայտնում է AFP-ն, գործարքը կնքվել է երկու շաբաթների քաոսային «առևտրի» և անքուն գիշերներից հետո: Զարգացող երկրները լքել են նիստերը և սպառնացել առհասարակ հեռանալ, եթե հարուստ երկրները չհամաձայնեն վճարել ավելի շատ միջոցներ:

ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցանկանում էին, որ հարուստ նոր զարգացող տնտեսությունները, ինչպիսին Չինաստանն է, ևս խոշոր ներդրում ունենան: Պեկինն այժմ ֆինանսավորում է գլոբալ տաքացման դեմ պայքարը, սակայն իր պայմաններով։ COP29 համաձայնագիրը խրախուսում է զարգացող երկրների կամավոր ներդրումները, սակայն վճարման պարտավորություններ չի սահմանում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում