copy image url
Ավելին 4 տարի առաջ - 20:01 28-11-2021

Բրիտանիայում մոլեգնում է Արվեն փոթորիկը․ կան զոհեր

Մեծ Բրիտանիայի մեծ մասում մոլեգնում է Արվեն փոթորիկը։ Վատ եղանակի զոհ է դարձել արդեն երեք մարդ։ Այս մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 27-ին, հայտնել է Sky news հեռուստաալիքը։

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ թագավորությունում հայտարարվել է սպառնալիքի ամենաբարձր մակարդակ՝ ուժեղ քամիների պատճառով, որոնց պոռթկումները հասել են 44 մ/վրկ-ի։ Անգլիայի հյուսիսում աղետը առանց լույսի է մնացել շուրջ 112 հազար մարդ։

Բացի այդ, փոթորիկը երեք տղամարդու կյանք է խլել: Կամբրիա կոմսության բնակիչը մահացու վնասվածքներ է ստացել այն բանից հետո, երբ նրա վրա ծառ է ընկել։ Հյուսիսային Իռլանդիայում և Շոտլանդիայի Աբերդինշիր կոմսությունում ծառերն ընկել են մեքենաների վրա, որոնցում մարդիկ են եղել․ երկու մարդ զոհվել է։

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա